Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի օրերը հաշվա՞ծ են

Ապրիլ 12,2013 18:32

 

«Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ  դահլիճում գտնվողների 99 տոկոսը համոզված էր, որ  Սերժ Սարգսյանը չի ընտրվել, բացի այդ իր դեմքից էլ երեւում էր, որ ինքը հասկանում է այդ ամեն ինչը ու իր անտրամադիր լինելը ապացույցն էր այն բանի, որ  նա գիտակցում է իրավիճակը: Նա գիտակցում է, որ ժողովուրդը չի ընդունում իրեն եւ  հաստատ ավելի շուտ հրաժարական կտա, որովհետեւ իրենից դժգոհ է ոչ միայն ժողովուրդը, այլեւ իր թիմը: Մեկը մյուսի դեմ հոդված է պատվիրում, ժամանակն էլ ի վնաս իրեն է աշխատում: Սերժ Սարգսյանի օրերը հաշված են»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ավելացնելով, թե երբ ուրիշ երկրների նախագահների երդմնակալության արարողություններ են ցույց տալիս ,տեսնում ես, որ տոնական օր է, բայց մեզ մոտ մեռած քաղաքում այդպես չէր: «Ես չգիտեմ ում համար էր տոնական, ամսին 9-ը նույնիսկ Սերժ Սարգսյանի համար տոն չէր»,-այս տեսակետը հայտնեց Հարությունյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սակայն հոդվածի եզրակացությունը հանգում է նրան, որ «Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ դահլիճում գտնվողների 100 տոկոսը համոզված էր, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել»:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930