Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի մտավորականը` Սերժ Սարգսյանին. «Մեր ժողովուրդը գուցե սոված է, բայց անկուշտ չէ, ինչպես կառավարության անդամները»

Ապրիլ 12,2013 18:25

Այսօր Aravot.am-ը գյումրեցի մի քանի մտավորականներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատեն նախորդ կառավարության 5 տարվա աշխատանքը, և կա՞ որևէ գերատեսչության ղեկավար, որին, վատ աշխատելու պատճառով, այլևս չեն ուզի տեսնել կառավարության կազմում:

Նրանից մեկը` Սոնա Հովհաննիսյանը, այսպես արձագանքեց մեր հարցմանը. «Ես անձնապես չեմ կարող նշել, թե նախարարներից ում չէի ուզի տեսնել կառավարության կազմում, բայց կասեի, որ այս հինգ տարիների ընթացքում ընդհանուր իրենց աշխատանքային խմբի արդյունքը` վարչապետի գլխավորությամբ, շատ վատն է եղել:

Մեր ժողովուրդը շատ իմաստուն է և քաղաքականապես բավական հասուն է. եթե կառավարությունը լավ աշխատեր, հրապարակներում այսպիսի դժգոհություններ չէին լինի, իսկ մենք արժանի ենք շատ ավելի լավ կառավարության, մենք ավելի լավ ազգ ենք, քան մենք մեր մասին ունենք կարծիք:

Մենք արժանի ենք պրոֆեսիոնալ, իրենց գործին հետամուտ ու ամենակարևորը ազգանվեր նախարարների: Թող մի 2-3 տարի իրենց անձնական շահը կողքի դրած` երկիրը կարգի բերեն , ժողովրդին հետաքրքիր չէ, թե իրենք իրենց մեջ ի՞նչ ունեն կիսելու, ժողովրդին պետք է, որ ինքը կարողանա ապրել:

Եթե մարդը ուզում է ձմռանը չսառի իր բնակարանում, դա նորմալ ցանկություն է, և կարծում եմ այդ պահանջը շատ չէ հաշվարկված 2 միլիոնանոց ազգի համար: Եթե մարդը ուզում է, որ իր երեխան կուշտ լինի, դա բնական պահանջ է , եթե մեր երկիրը լիներ Ռուսաստանի պես ահռելի երկիր ու նման խնդիր ունենար, դա թերևս ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց երբ որ մեր երկիրը Ռուսաստանի մի որևիցե գավառի չափով բնակչություն ունի, ու այդ երկրում, ինչպես նշեց մեր պրեզիդենտը, կան 3 հազար հրապարակ դուրս եկող սովածներ, այդ 3 հազարից ամեն մեկի հետևում կա 5 հոգի , ի նկատի ունեմ ընտանիքի անդամները: Կարծում եմ, դա շատ մեծ ամոթ է, ու կառավարության ամոթն է:

Եվ հետո, մեր ժողովուրդը գուցե սոված է , բայց անկուշտ չէ, ինչպես կառավարության անդամներն են: Ես ուզում եմ տեսնել մեր ժողովրդին արժանի, հայրենասեր նախարարների, մեր պատմությունը ունեցել է Դավիթ Բեկ, Գարեգին Նժդեհ, որի անունը տեղի-անտեղի շահարկելով ման են գալիս: Մեզ նման հոգեբանությամբ մարդիկ են պետք, այնպիսի մարդիկ, որոնք ոչ թե աթոռ զբաղեցնեն դատարկ ելույթներ ունենալու համար, այլ դողան հայրենիքի վրա: Կարծում եմ, որ մեր կառավարության գլուխ պետք է կանգնի Պուտինի պես հայրենասիրություն ունեցող մարդ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Փառք ու պատիվ նամուսով ու թասիբով ԲՈԼՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ ,բայց մի մոռացեք,որ ԴՈՒՔ
    գործ ունեք կառավարության այնպիսի անդամների հետ ,որոնց վրա որ <> ,ասում են՝
    անձրևա գալիս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930