Այսօր Հյուսիսային պողոտայում մինչ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը փորձում է իր վերնաշապիկի վրայից հագնել «ԲՀԿ-ական վերնաշապիկը», մի կին նրան դիմեց՝ հետաքրքվելով՝ եթե ինքը դառնա քաղաքապետ, կթույլատրի՞ փողոցային առևտուրը և բողոքեց, որ այն արգելելուց հետո իր ընտանիքը ծանր սոցիալական պայմանների մեջ է հայտնվել: Վարդան Օսկանյանը արձագանքեց. «Ամեն ինչ էլ կանենք»:
Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային պողոտայում Երևանի ավագանու ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում հերթական ակցիան էին անցկացնում, որի շրջանակում կուսակցության քաղխորհուրդի անդամները, ինչպես նաև ընտրական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը երևանցիներին են բաժանում կուսակցության խորհրդանիշերով գլխարկներ ու վերնաշապիկներ:
ԲՀԿ Քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք մոտենալու են քաղաքացիներին և «Սկսենք Երևանից» կարգախոսով վերնաշապիկների ու գլխարկների վրա մակագրելու են նրանց անուններն ու դրանք բաժանելու են նրանց:
ԲՀԿ-ականները ակցիան շարունակում են մայրաքաղաքում տեղացող ուժեղ անձրևի տակ՝ երեւանցիներին հասցնելով իրենց հուզող խնդիրները:
Կարդացեք նաև
Այս պահին ակցիան շարունակվում է:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ