Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա

Ապրիլ 12,2013 17:53

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա, որոնցից 24-ը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 3-ը՝ այլ քրեակատարողական հիմնարկներում: Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում միևնույն ժամանակ կարող են բուժում ստանալ 464 դատապարտյալ։ Ներկայումս, Գ.Ղլեչյանի տեղեկացմամբ, նշված քրեակատարողական հիմնարկում բուժում է ստանում 188 հոգի, որոնցից 48-ը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, 37-ը՝ թերապիայի, 31-ը՝ հոգեբուժական, 12-ը՝ նարկոլոգիական, իսկ 30-ական դատապարտյալ էլ բուժում է ստանում թոքախտաբանական և ինֆեկցիոն բաժանմունքներում:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող 188 դատապարտյալից 11-ը հարկադրի բուժում է ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930