Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագ կերպով նոր ընկեր կամ ընկերուհի գտնել պետք չէ». Երբ սիրահարվուն են հայտնի մարդկանց

Ապրիլ 12,2013 18:01

19-ամյա Արմինեն սիրահարվել էր «Գերբնականը» ֆիլմի Սեմի կերպարին. «Ֆիլմը սարսափ ժանրով էր, իսկ ես նման բաներից վախենում եմ, սակայն այդ ֆիլմը հաճույքով էի նայում, որովհետև տարվել էի Սեմով»,-պատմում է նա և հավելում՝ հետզհետե սկսում է ավելի ու ավելի շատ մտածել նրա մասին, հետաքրքրվել ու իմանալ, որ հերոսի իրական անունը Ջառեդ Պատալեկի է: Արմինեն հիշում է . «Նույնիսկ երազում էի դառնալ դերասանուհի, գնալ Հոլիվուդ, մեծ հաջողություններ ունենալ, նրա հետ մեկտեղ նկարահանվել ֆիլմում. գուցե դա օգներ, որ մենք սիրավեպ ունենայինք, շատ էի տխրում, որ մտածում էի, որ դրանք միայն հույսեր էին»: Տարիներ անցան, Արմինեն համակերպվեց իր կարգավիճակի հետ, որ երբեք էլ հնարավորություն չի ունենա իրականացնելու երազանքը, քանի որ այլ մասնագիտություն ընտրեց: Սակայն հավաստիացնում է՝ մինչ այժմ էլ չի մոռացել դերասանին, սակայն կարողացել է ժխտել զգացմունքները, ինչին հասնելու համար ստիպված է եղել այլևս չդիտել նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ:
Այն, որ սիրահարվելն ու սիրելը բոլորիս կողմից խրախուսելի երևույթներն են, բոլորիս համար պարզ է, բայց ցավալի է, երբ զգացմունքներդ անպատասխան են: Եթե քո սիրո օբյեկտը քեզ հարազատ մեկն է կամ մի մարդ, ում հետ կարող ես կապ պահպանել, ապա այդ ամենը բարդ է հայտնի մարդկանց դեպքում՝ մանավանդ արտասահմանյան աստղերի: Նշենք, որ հանրաճանաչ մեկի նկատմամբ զգացմունքներ ունենալը կոչվում է ֆանատիզմ:
Լրագրող Անին (անունը փոխված է) խոստովանում է՝ օրերից մի օր սիրահարվում է իր վարած հարցազրույցի զրուցակցին: «Մինչ հարցազրույցս ես համակրանք ունեի նրա նկատմամբ, բայց երբ այդ ֆուտբոլիստի հետ առանձին հանդիպեցինք, սիրահարվեցի ու գլուխս կորցրեցի, հազիվ կարողացա զսպել, որ չշեղվեմ գործիցս»: Աղջիկը որոշ ժամանակ անց նրան սիրային նամակ է ուղարկում, բայց չի խոստովանում իր ով լինելը . «Հիմա ես ընկեր ունեմ, որի շնորհիվ կարողացա մոռանալ նրան, ով բոլորի կողմի սիրված է , ճանաչված, չեմ ուզում անունը նշել: Նրան մոռանալուն օգնեց նաև այն, որ ֆուտբոլիստը ընկերուհի ուներ, նաև անընդհատ շրջագայում էր»,-հավելում է նա:
Լինում են բազում դեպքեր, երբ ճանաչված մեկը ամսունանում է շարքային մարդու հետ, բայց սովորաբար ոչ միշտ է այդպես ստացվում: Եվ անլիարժեքության կամ անզորության զգացումը ՝գրավելու այդ մեկին, շատերի դեպքում բերում է ինքնագնահատականի անկման, մինչդեռ հոգեբանական կայքերից մեկը՝ hogeban.info-ն, խորհուրդ է տալիս չընկճվել և զբաղվել ձեզ համար հետաքրքիր գործերով. «Պլանավորեք օրն այնպես, որ ժամանակ չունենաք մտածել Ձեր դժբախտ սիրո մասին: Գնացեք լողի, պարի, ֆիզիկական մարզումների, մաքուր օդին զբոսնեք և այլն: Ասեմ, որ ջրային մարզումները հանում են ավելորդ լարվածությունը, իսկ ֆիզիկական մարզումները ապահովում են խորը և հանգիստ քուն: Իսկ ամենակարևորը, որ ձեռք կբերեք գեղեցիկ կազմվածք և շատերին կգերեք Ձեր հմայքով… Զբաղվեք մշակութային կյանքով»: Կայքը գրում է նաև, որ ամենակարևոր բանը, որ մարդ պետք է անի այդ դեպքում, մենակ մնալուց խուսափելն է, պետք է հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, բայց դա չի նշանակում սեթևեթել ուրիշների հետ. «Այն սխալը, որ անում են թե աղջիկները, թե տղաները՝ ցուցադրական, արագ կերպով նոր ընկեր կամ ընկերուհի գտնել պետք չէ: Դուք արդեն զգացել եք, թե ինչ ծանր հույզերով է ուղեկցվում անպատասխան սերը, այդ դեպքում մի պատճառեք նույն ցավը Ձեր դիմացինին, նա ոչինչում մեղավոր չէ»,-գրում է կայքը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930