Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Albany Herald. «Հայ կլարնետիստը սովորեցնում է չվախենալ դասական երաժշտությունից»

Ապրիլ 12,2013 17:06

music_t30020-ամյա ճանաչված կլարնետիստ Նարեկ Հարությունյանը ընդամենը մի քանի տարի է մեծ Լամար Ռիզ Մագնեթ դպրոցի աշակերտներից, որոնց առջև ելույթ է ունեցել հինգշաբթի օրը: Գրում է «Ալբանի Հերալդ» պարբերականը:

«Ես միշտ զբաղվում եմ այս գործով ու հաճույք եմ ստանում, – ասել է Հարությունյանը, – այդպիսի պահերը շատ կարևոր են՝ երեխաներին ոգեշնչելու և ցույց տալու, թե ինչ հրաշալի է դասական երաժշտությունը»:

1992թ. Գյումրիում ծնված Հարությունյանը իր ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, երբ նա դեռ երեք տարեկան էր: Կլարնետով սկսել է զբաղվել 10 տարեկանից: Նա ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, ապա տեղափոխվել Նյու Յորք:

Նա ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր սրահներում, ինչպիսիք են Վաշինգտոն Դի Սի-ի Քեննեդի համերգասրահը, «Կարնեգի հոլ»-ը, Լուվրի դահլիճը, Նյու Յորքի «Մերքին հոլ»-ը, Տորոնտոյի «Գլեն Գուլդ» ստուդիան, Գրենոբլի թանգարանում և այլ հանրաճանաչ վայրերում:

Հարությունյանն ասում է, որ երեխաների հետ իր հանդիպումները երաժշտական շրջանակներից դուրս են:

«Ես ուզում եմ իրենց ցույց տալ ինչ-որ բան սիրելու և նրա մեջ խորանալու կարևորությունը», – ասում է նա:

Ալբանիի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Քլեյր Ֆոքս Հիլարդն ասում է, որ Նարեկի այցելությունը ուսուցողական նշանակություն ունի:

«Մեր նպատակն է երեխաներին սովորեցնել, որ դասական երաժշտությունը վախենալու չէ, – ասում է Հիլարդը, – Նարեկի պես մեկին իրենց առջև տեսնելն ու նրա կատարումն ուկնդրելը հազարավոր խոսքերից ավելին արժե»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930