Ապրիլի 13-ը բարեգործ մարդկանց օրն է: Տոնը կապված է Գայ Ցիլնի Մեցենատի ծննդյան հետ: Նա եղել է հռոմեացի հայտնի արիստոկրատ, ինչպես նաեւ` հովանավորում էր նկարիչներին ու երաժիշտներին: Տոնն առաջին անգամ նշվել է 2005թ.-ին` Սանկտ-Պետերբուրգում:
«Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց մի խումբ մարդկանց հետ` պարզելու համար, թե հնարավորության դեպքում ինչ բարեգործություն կանեին իրենք:
«Եթե ես բարեգործություն անելու հնարավորություն ունենայի, ուրեմն առաջին հերթին մանկատներին կօգնեի: Նրանք միշտ էլ օգնության կարիք ունեն»,- ասում է 16-ամյա Անին: Իսկ Նարեկը կկազմակերպեր միջոցառումներ, որոնք մարդկանց դեմքին ժպիտ կառաջացնեին: Ըստ նրա` երեւանցիները տխուր են. «Երեկոյան պտտվում եմ քաղաքում ու շատ մարդկանց դեմքին ժպիտ չեմ տեսնում: Իսկ իմ բարեգործությունը նրանց ուրախացնելը կլիներ»:
Շատերի խոսքով` բարեգործությունը եկեղեցի կառուցելու մեջ չէ: Նրանք հստակ չգիտեին, թե ինչ բարեգործություն կանեին, բայց ասում են` հենց հնարավորություն լինի, այդ պահին էլ կմտածեն դրա մասին:
Արամ Արարատյան
Հ. Գ. Դեռ ժամանակ կա բարություն անելու եւ վաղվա օրը նաեւ Ձեզ վերագրելու եւ նշելու, այնպես որ շտապեք բարություն անել 😀 :