Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չի ցանկանում, որ Վաշինգտոնը հրապարակի մարդու իրավունքները խախտածների ցուցակը

Ապրիլ 12,2013 16:35

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է, թե նման ցուցակի հրապարակումը «մեծ լարվածություն կառաջացնի երկկողմ հարաբերություններում»

Մոսկվան չի ցանկանում, որ Վաշինգտոնը հրապարակի մարդու իրավունքների խախտումներ թույլ տված Ռուսաստանի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք նկատմամբ նախատեսված է կիրառել պատժամիջոցներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն ուրբաթ օրն ասել է, որ նման ցուցակի հրապարակումը «մեծ լարվածություն կառաջացնի երկկողմ հարաբերություններում»:

Ցուցակը, որը Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են հրապարակել ուրբաթ օրը, նախատեսված է «Մագնիտսկիի օրենքով»:

«Մագնիտսկիի օրենքը» կրում է 37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի անունը, որը բանտարկվել էր 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով՝ պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար հափշտակած Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների գործողությունները բացահայտելուց հետ: Մագնիտսկին մահացել էր բանտում 2009 թվականին՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալուց հետևանքով:

Ցուցակում, որը նախատեսում են հրապարակել Միացյալ Նահանգների իշխանությունները, ընդգրկված են Ռուսաստանի ոչ միայն այն պաշտոնյաները, որոնք ներգրավված են Մագնիտսկիի գործի մեջ, այլև այն պաշտոնյաները, որոնք բռնություններ են գործել Ռուսաստանում քաղաքական իրավունքների համար պայքարողների նկատմամբ:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930