Առաջատարը` «SPb Chess Fed»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, այսօր` վեցերորդ տուրում, պայքարն արդեն սկսել է Մոսկվայի SHSM «Nashe Naslediye»-ի հետ: Չորրորդ խաղատախտակի առջեւ Մովսիսյանի մրցակիցը Ռադոսլավ Վոյտաշեկն է:
Մինչ այսօր մրցաշարային աղյուսակում թիմային 9,0 միավոր ունեին SPb-ն եւ «Malakhit»-ը: Սակայն անհատական միավորներով (19,5) առաջին հորիզոնականում Սերգեյ Մովսիսյանի թիմն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ