Ապրիլի 6-ին Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում, իսկ ապրիլի 9-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երգչուհի Սոնան հանդես եկավ համերգով: Հանդիսատեսը երգչուհուն ընդունեց մեծ ոգևորությամբ և չդադարող ծափահարություններով: ՍՈՆԱ-ի երկար սպասված հանդիպումը հանդիսատեսի հետ ընթացավ ջերմ մթնոլորտում:
Ծաղկաձորում ՍՈՆԱ-ն առաջինը շնորհավորեց հայուհիներին մայրության և գեղեցկության տոնի տոնի առթիվ:
Տոնական համերգների ընթացքում երգչուհի Սոնան իր հանդիսատեսի համար պատրաստել էր անակնկալ:
Միջոցառման կազմակերպիչները տոնական երեկոյի ընթացքում հյուրերի համար պատրաստել էին շքեղ շոու-ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցավ երգիչ Ջորջը (Գևորգ Չոպուրյան), իսկ կեսգիշերից հետո միջոցառումը շարունակվեց հյուրանոցի Դիսկո Ակումբում ճանաչված DJ HAYK SOLAR-ի հետ:
Հ. Գ. Համերգի մասին տեղեկատվությունն ու լուսանկարները տրամադրել է «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերությունը: