«Դժվար է պատասխանել, թե ինչու չստացվեց: Հավանաբար պլանավորված չէր արդյունքը: Համապատասխան նախապատրաստական աշխատանքներ արված չէին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ապրիլի 9-ի իրադարձությունները «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանը:
Նա վստահեցրեց, որ այդ օրը «Հանրապետություն» կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը մասնակցել է, բայց աչքի չի ընկել, որովհետեւ հարթակում չի եղել: Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ «Մենք ամբողջությամբ ենթարկվում էինք հրահանգների: Մենք չէինք բարձրանալու հարթակ ու չէինք վերցնելու հարթակը: Դա մերը չէր: Այդտեղ ուղղակի մեր առաքելությունը ժողովուրդ լինելն էր, եւ մենք ժողովուրդ էինք այդ օրը, մասնակցում էինք: Հրամանատար կար եւ ինքն էր որոշում ինչպես անել, ինչպես վարվել: Իրենն էր այդ ամեն ինչը, «Ժառանգությանն» էր»:
Արտակ Զեյնալյանը չցանկացավ անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված քննադատություններին. «Անկախ նրանից, թե ես ինչ գնահատականներ ունեմ, այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ըստ Արտակ Զեյնալյանի, նրանց գործողությունները ոչ իրավաչափ էին. «Նրանց գործողություններն ապօրինի էին, եւ ես կիսում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները: Համընկնում է դա իմ գնահատականին: Բաղրամյան պողոտան փակելու որեւէ հիմք չկար, իրավասություն չունեին: Այն, ինչ կատարվել է, ապօրինություն է, նաեւ հանցագործություն: Մարդիկ ազատ են հավաքներ իրականացնելու, եւ ոստիկանները իրենց պահել են իշխանությունը յուրացրած խունտայի զորախմբի պես: Հենց այդպես էլ պահել են իրենց: Եթե իշխանությունները օրինական ճանապարհով ընտրված պաշտոնատար անձինք են, ապա որեւէ վախ չունեին, քանի որ նրանք մեծամասնություն էին, եւ այն փոքրաթիվ մարդիկ, որոնք պատրաստվում էին Բաղրամյանով երթ կազմակերպելու, չէին ունենալու այն զանգվածը, որ սպառնար իրենց: Նրանք հաստատում են, որ իրենք այն են, ինչ արդեն ասացի՝ իշխանությունը յուրացրած»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համոզված եմ, եթե հարթակի տերը լինեիք, հրապարակում մարդ չէր մնա:
Ինչ՞ու, այդ հարցի պատասխանը դուք պիտի գտնեք:
Ինձ «Հնարապետությունը» երբեք հոգեհարազատ չի եղել կամ ավելի ճիշտ չի եղել մի հարց, որում ընդունելի
լինի ձեր կուսակցության մոտեցումը:
Բացարձակ ոչ մի ընդանուր բան ձեր կուսակցության մոտեցումների եվ Վազգեն Սարգսյանի մոտեցումների մեջ չկա:
Միգուցե դա բոլորովին էլ պարտադիր չէ, բայց այդ դեպքում իր որ արժանիքի համար է Ա. Սարգսյանը եղել Վարչապետ, կուսակցապետ:
Ազնվորեն Ա. Սարգսյանին չեմ ուզեցել վիրավորել կամ վշտացնել Վ. Սարգսյանին այս մեկնաբանության մեջ հիշելով:
Որպես քաղաքական գործիչ Ա. Զեյլանյան չեմ ճանաչում, չեմ հասկանում ինչու հանկարծ սկսեց քննադատել ոստիկանությանը, ինչ կապ
կա նրա եվ ապրիլի 9-ի իրադարձությունների հետ: Ինչու՞ է Առավոտը անհասկանալի մարդկանց, անէական մտքերից թեկուզ փոքր, բայց
հոդված սարքում ու տպում: