ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վարչախումբը տեղեկատվական դաշտում «բոլորի պատերազմ բոլորի դեմ» սկզբունքով լայնամասշտաբ գործունեություն է հրահրում, ինչին կամա թե ակամա նպաստում են մի շարք զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ:
Մասնավորապես՝ այսօրվա հրապարակումներում որոշակի աղավաղումներով շրջանառության մեջ են դրվել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի խոսքերը՝ համաժողովրդական շարժման ընթացքի, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր քայլերի հետ կապված զարգացումների վերաբերյալ:
Հանրությանը թյուրըմբռնումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնում եմ, որ Նախախորհրդարանի պաշտոնական տեսակետներն արտահայտվում են ի կատարումն նրա որոշումների կամ դրանց հիման վրա: Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվում է Նախախորհրդարանի Համակարգողի (Գարեգին Չուգասզյան), Համակարգողի տեղակալի (Սյուզան Սիմոնյան) և Քարտուղարության միջոցով:
Կարդացեք նաև
Նախախորհրդարանի որևէ անդամի, այդ թվում՝ Տիգրան Խզմալյանի, տեսակետներն արտահայտում են իրենց անձնական կարծիքը, եթե ուղիղ հղում չեն պարունակում Նախախորհրդարանի որոշումներին: