«Հասարակությունն այսօր դժգոհ է դատական համակարգից: Մի շարք բողոքի ակցիաներ իրականացվեցին հենց փաստաբանների մասնակցությամբ, որտեղ թիրախը համարվում էր Վճռաբեկ դատարանը: Փաստաբանը վստահ չի կարող լինել, որ արդարացի վճիռ կկայացվի»,- այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Փաստաբանը հավաստիացնում է, որ բողոքի ակցիանները, որոևք եղել են, որևէ քաղաքական ենթատեքստ չեն պարունակել: Իրականում դժգոհություն է դատական համակարգից. «Այնպիսի ապօրինություններ են լինում, որոնք չես կարողանում տեղավորել ոչ մի բանի մեջ»,-ասաց փաստաբանը, չցանկանալով առայժմ ավելին ասել:
Նա համոզված է, որ, եթե Վճռաբեկ դատարանը լավ և ճիշտ աշխատեր, դժգոհություն առաջացնող ալիքների դեմն առներ, ապա շատ արագ հարցը կկարգավորվեր, սակայն արդեն տասը ամիս է նման բան տեղի չի ունեցել:
Փաստաբանի խոսքով` շուրջ մեկ ամիս առաջ փաստաբանները կրկին ցանկացել են գործադուլ անել և իրենց բողոքը հայտնել ակցիաների տեսքով, սակայն իրենք սպասել են հետընտրական շրջանի ավարտին, որից հետո այն նոր թափով կիրականացվի: «Հետաձգվեց, որպեսզի որևէ քաղաքական ենթատեքստ չփորձեն գտնել գործողության մեջ: Փաստաբանների բողոքը դատական համակարգի դեմ այս անգամ նոր թափ կստանա»:
Կարդացեք նաև
Մեժլումյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի նախագահի մոտ քննարկումներ եղել են այս թեմայի վերաբերյալ և նախագահն ինքն էլ բազմիցս ասել է, որ այս դաշտում անարդարություն կա: «Նախագահն ասաց, որ սա օրենսդրական խնդիր է և այն շատ արագ լուծում կստանա, սակայն մինչև այսօր ոչինչ չի արվել»,-ընդգծեց Մեժլումյանը:
Նրա խոսքով` Վճռաբեկ դատարանը չի հստակեցնում իր որոշումները, մի դեպքում վարույթ է ընդունում, մի դեպքում` ոչ: Իսկ պատճառաբանությունը չկա:Վճռաբեկ բողոքներից ընդունվում է տաս-տասնհինգ տոկոս, իսկ մնացյալը հետ է վերադարձվում , որի համար էլի չկա պատճառաբանություն: «Օրենսդրական փոփոխությունները պետք է տանեին նրան, որ պարտադրվեր պատճառաբանել: Այսօր քրեական գործերով արդարացումները մեկ տոկոս չեն կազմում: Ստացվում է, որ դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ մեղադրանք »,-ասաց Մեժլումյանը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հանցավոր անգործության է մատնված, հայտնի է բոլոր նրանց, ով երբևէ գործ է ունեցել դատական համակարգ կոչվածի հետ: Վերջինս էլ` ոչ թե անկախ է, այլ միանգամայն գտնվում է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության վերահսկողության տակ: Իսկ սա նշանակում է, որ խնդիրը հենց քաղաքական է: Եվ պետք չէ խուսափել ճշմարտությունից, քանզի հենց երկրի հիմնական օրենքի` ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը հստակ ասում է, որ : Էլ ի”նչպես է անկախ դատական իշխանությունը, երբ վերջինիս գործունեությունը հանգում է ՀՀ նախագահի :Առաջին հերթին, որպեսզի դատական իշխանությունը դադարի քաղաքական բնույթ կրելուց, հարկավոր է վերացնել հակասությունները, գոյություն ունեցող Սահմանադրության հայտնի դրույթների միջև:
Ներողություն, տեքստը ստացվեց կիսատ: ՀՀ Սահմանադրության 49 հոդ.-ի համաձայն` երկրի նախագահն : Էլ ի”նչպես է անկախ դատական իշխանությունը, եթե վերջինս գտնվում է նախագահի տակ: Թե, ի”նչպես է իրականացվում նախագահի կողմից` բոլորիս հայտնի է:
Իմ մեխքով չէ, որ տեքսը ստացվում է կիսատ: Վերը տպագրված տեքստերը, չեմ հասկանում, թե ինչու ընթատվում են: Կներեք: