«Բացառում եմ նման բան, հավատացեք, ես դրա դեմ առաջին պայքարողն եմ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ հերքելով մամուլի այն հրապարակումները, թե հօգուտ ԲՀԿ -ի, Աջափնյակում էժան խոզի միս է վաճառվում: Նա նշեց, որ նման խոսակցություն առաջին անգամ է լսում:
Հիշեցնենք, որ «Իրավունք» թերթը գրել էր, թե ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը Աջափնյակի մի շարք խանութներում էժան գնով խոզի միս է տալիս: Միսը վաճառվում է պայմանով, որ գնորդն իր անձնագրային տվյալները կտա և կխոստանա առաջիկա ավագանու ընտրություններին իր քվեն տալ ԲՀԿ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ