ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Լիտվայի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լիտվայի հայ համայնքին վերաբերող, Լիտվայում հայկական մշակույթը ներկայացնելու հետ կապված, ինչպես նաև այդ ծրագրերին Սփյուռքի նախարարության աջակցությանը վերաբերող հարցեր:
Հ. Հակոբյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը և հորդորեց, որ Լիտվայի հայ երիտասարդները ակտիվ մասնակցություն ունենան հատկապես համահայկական երիտասարդական ծրագրերին, ինչը նպատակ ունի խթանել մայրենի լեզվի, հայոց պատմության, մշակույթի իմացությունն ու հայ ինքնության պահպանումը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Սփյուռքի նախարարության հետ առավել սերտ համագործակցության արդյունքում նախարարության կողմից իրականցվող համահայկական ծրագրերում ներգրավվեն ոչ միայն Լիտվայի, այլև մերձբալթյան մյուս երկրների հայ համայնքների ներկայացուցիչները:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, Ա. Թունյանը Հ. Հակոբյանին համայնքի կողմից հրավիրեց Լիտվա՝ հանդիպելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարություն