Այսօր «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը անդրադառնալով երեկ Նորագյուղում անցկացրած իրենց քարոզարշավին, նշեց, որ իրենք տեղում ծանոթացան բնակիչների խնդիրներին` «Նորագյուղում ահավոր վիճակ էր ջրի հետ կապված խնդիրը, լուսավորություն չկա, մարդիկ խարխափելով են շրջում, այնտեղ խաղահրապարակներ չկար, նույնիսկ մանկապարտեզ չկար, իսկ նախկինը` սեփականաշնորհվել էր Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից, ինչի արդյունքում երեխաները Նորագյուղում մանկապարտեզ չեն գնում»: Սուքիասյանի խոսքով, իրենց առաջարկները ընդունվել է նորագյուղցիների կողմից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ