Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, սկսվել է դատական վիճաբանությունների փուլը:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, թավրիզցի 73-ամյա Սարգեզ Նոյուկի Անդոունիանը, նրա վարորդը՝ Վիգեն Շաշա Նովասարտիանը, փորձել են Հայաստանով այլ երկրներ տեղափոխել եւ իրացնել թմրամիջոցներ:
Նրանք հաջողությամբ դաշնամուրի եւ մանկական վառարանների մեջ տեղադրելով 90 կիլոգրամ հերոին, անարգել անցել են հայաստանյան մաքսային կետերը, իսկ «Զվաթնոց» օդանավակայանում իրենց «բեռը» թողել էին օդանավակայանում 2 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Վարդան Մարտիրոսյանի վրա, որպեսզի մինչ իրենց գալը նա ձեւակերպումներ կատարի:
Անվտանգության աշխատակիցների միջոցով բացահայտվել է կատարվածը:
Կարդացեք նաև
Մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Արամ Ամիրզադյանը, հանդես է եկել մեղադրական ճառով, եւ միջնորդել է, որպեսզի Սարգեզ Անդոունիանը դատապարտվի 15 տարվա, Վիգեն Նովասարտիանը՝ 13 տարվա, եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանը 12 տարվա ազատազրկման:
Պաշտպանական ճառերով պաշտպանական կողմը հանդես կգա գալիք երկուշաբթի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ