Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա ոստիկանի պահվածք չէր, քուչի խուժանի պահվածք էր». Մանուկ Սուքիասյանը` Արմեն Մարտիրոսյանի դեպքի մասին

Ապրիլ 12,2013 14:13

Այսօր «Զարկերակ» ակումբում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ ավագանու ընտրություններին մասնակից ուժերին ներկայացրած իրենց առաջարկի վերաբերյալ դեռ ոչ մեկի ստորագրությունը չկա:

Հիշեցնեմ, որ կուսակցությունն առաջարկել էր ձեւավորել նախընտրական քարոզչության  եւ ընտրությունների օրինական ընթացքը վերահսկող, ընտրություններին աջակցություն ցուցաբերող եւ խախտումներն արձանագրող միասնական շտաբ, հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց միջեւ իրականացնել ակտիվ համագործակցություն, Երեւանի քաղաքային ավագանիում համատեղ մեծամասնություն կազմելու դեպքում, հանդես գալ քաղաքապետի միասնական թեկնածուով, ընտրությունների կեղծման դեպքում` հանդես գալ միասնական համատեղ գնահատականով` հրաժարվել ավագանու մանդատներից, եւ քննարկել ավագանու մանդատներից հրաժարվելու դեպքում համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը:«Կարծում եմ, սա այն փաստաթուղթն էր, որ բոլորի ամբիցիաները բավարարում է, բայց դեռ ոչ մեկն այդ փաստաթղթի տակ չի ստորագրել: Չեմ կարծում թե կոնֆլիկտային փաստաթուղթ էր»,- վստահ է Մանուկ Սուքիասյանը:

Սուքիասյանն ասաց, որ իրենք հետագայում փորձելու են մասնակցել նաեւ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Անդրադառնալով Երեւանի երթուղային տաքսիների խնդրին նշեց. «Երթուղային տաքսու վարորդը չսափրված, հողաթափերով ու այն տեսքով է նստած, կարծես իրենց տան բազմոցին է»,-այս հարցերը պետք է կարգավորվի, ասում  է Սուքիասյանը՝ նշելով, որ պետք է հասնել նրան, որ երթուղային տաքսիներում կանգնած ուղեւորներ չլինեն:

Ապրիլի իննին եղել ենք Բաղրամյան պողոտայում, թեեւ այդ մասին չենք հայտարարել մյուսների պես, եղել ենք այնտեղ որպես ՀՀ քաղաքացիներ: Երբեք հարթակում չենք եղել, ինչ որ ուժի կողքին չենք կանգնել, բայց եղել ենք Բաղրամյան պողոտայում, եւ մեզ այնտեղ տեսել են շատերը:

Սուքիասյանը նաեւ ասաց, որ դատապարտում է Արմեն Մարտիրոսյանի դեմ ոստիկանության կիրառած ուժը` «դա ոստիկանի պահվածք չէր, քուչի խուժանի պահվածք էր, ես դատապարտում եմ այդ արարքը: Ինչ էլ որ լինի` միեւնույնն է,

ոստիկանությունը մնում է իր հին եւ բարի ավանդույթների կողմնակիցը»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մանուկ Սուքիասյանի գնահատականը ոստիկանին ճիշտ տեղին է և արդարացի, բոլոր ժամանակների
    համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930