Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցիալական խնդիրները՝ կարեւոր պատճառ նաեւ հոգեկան խնդիրներ ունենալու համար

Ապրիլ 12,2013 14:12

Շատ հաճախ հոգեկան ու նյարդային որոշ հիվանդությունների առկայությունը հիվանդների մոտ մասնագետները կապում են նույն հիվանդների ծանր սոցիալական պայմանների հետ:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, INTRA հոգեբանական առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարդու սոցիալական ծանր պայմանների փաստը կարող է ազդել մարդու հոգական առողջության վրա, սակայն, ինչպես նա նշեց, այն առաջնային ու միակ պատճառը չէ:

«Մենք շատ դեպքեր ունենք, երբ չկան սոցիալական դրդապատճառներ: Մարդը սոցիալապես ապահով է,բայց էլի հոգեկան խնդիրներ ունի: Դա ցույց է տալիս, որ միայն սոցիալականով չի ապահովվում մարդու հոգեկան առողջությունը: Շատ հարուստ մարդիկ գիտեմ, ովքեր ունենում են դեպրեսիաներ, տարբեր հոգեկան ու հոգեբուժական խնդիրներ»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանց քանակը  Հայաստանում կազմում է ընդամենը 1%:

«Սա ծիծաղելի թիվ է, երբ որ ամբողջ աշխարհում 15, իսկ ԱՄՆ-ում այն նույնիսկ 20%-ի է հասնում: Փաստորեն, մենք չունենք գրանցման այնպիսի ձեւ, որով կկարողանայինք հասկանալ՝ հոգեբանական կենտրոններ քանի մարդ է դիմում: Մեզ մոտ չկա ամբողջական վիճակագրություն»,-հավելեց հոգեբանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով էլ ոչ մեկը հստակ չի կարող ասել, թե սոցիալական գործոնը որքան է ազդում մարդու հոգեկան առողջության վրա:

Հոգեբանը նաեւ նկատում է, որ հատկապես վերջին տարիներին մեծացել է վստահությունը հոգեբանի հանդեպ:

«Մեր նոր սերնդի մոտ ամերիկյան ֆիլմերի միջոցով հաստատվել է հոգեբանի դրական կերպարը: Մեր նոր սերունդը կարողանում է հոգեբանին տարբերել հոգեբույժից: Ամեն դեպքում՝ դիմողների թիվն օրըստօրե աճում է»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930