ՀԱԿ անդամ, ավագանու ցուցակի 2-րդ համարի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներից ամենամրցունակը, իրենց ցուցակից հետո, համարում է «Առաքելություն» կուսակցության ցուցակը:
«Ես դրական եմ վերաբերվում այդ կուսակցությանը, որովհետեւ այստեղ երիտասարդներ են, ազնիվ են, քաղաքական ճանապարհ են անցել: Իմ չափանիշներն են՝ ազնիվ եւ անկաշառ լինելը: Նայում եմ ցուցակները եւ նման մարդկանց եմ տեսնում մեր, «Առաքելության» ցուցակներում»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց տիկին Թադեւոսյանը:
«Բարեւ Երեւան» Դաշինքի ցուցակի մասին էլ ՀԱԿ անդամը ասաց. «Ինձ համար Բարեւ Դաշինքը միշտ եղել է ցտեսություն Երեւան Դաշինք: Ես նրանց հետ որեւէ առնչություն չունեմ: Ես «Ժառանգություն» կուսակցության անդամ եմ եղել եւ գիտեմ, այդ կուսակցության ներսում հարցերն ինչպես են լուծվում: Դրա համար էլ իմ համար ցտեսություն է: Հարգանքով եմ վերաբերվում բոլոր ցուցակներին, բացի ՀՀԿ-ի ցուցակից: Այդ ցուցակը համարում եմ կոռուպցիոն ցուցակ»:
Հարցին, թե ինչ կարծիք ունեք ՕԵԿ-ի ցուցակի վերաբերյալ, տիկին Թադեւոսյանը հարցրեց. «Այդպիսի կուսկացություն էլ կա՞: Կույրաղիք է, ի՞նչ ցուցակ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց, որ ամեն ինչ անելու են, որ ընտրությունները չկեղծվեն. «Եթե 5 տարի առաջ չունեինք, ապա այսօր ունենք ավելի վստահելի ու բանիմաց հանձնաժողովականներ: Ունեք 1000-ից ավելի կոնգրեսականներ, անկաշառ եւ բանիմաց են ու կարող են տեղամասերում ձայներ պահել: Բայց ձայների պաշտպանությունը միայն ՀԱԿ-ի պաշտպանության խնդիրը չէ, բոլոր քաղաքական ուժերն են պարտավոր անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե զրկելով հրապարակայնորեն խոսելու իրավունքից ընտրություններում իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին:
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը: