Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար էր գնացել Մոսկվա

Ապրիլ 12,2013 13:47

Ի՞նչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ամենամոտ քաղաքական շրջապատը: Իր՝ Մոսկվա գնալու մասին «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ «հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»: «Պարոն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ եւ ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ, սակայն, նրա կուսակցության հայտնի դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, արեցին իրար հակասող հայտարարություններ. մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել «մասնավոր այցով», մյուսը հակառակը՝ հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածուն ՌԴ մայրաքաղաք է մեկնել այդ երկրի պաշտոնական շրջանակների հրավերով:  Այդ երկու քաղաքական գործիչների մեկնաբանությունների հակասությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչպես հացադուլ հայտարարելիս, հանրահավաքներ, երթեր կազմակերպելիս, այնպես էլ արտասահմանյան ուղեւորությունների մեկնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումներն ընդունում է միանձնյա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով եւ ոչ մեկին իր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չպահելով:

Ամենաընդունելին, իհարկե, Արմեն Մարտիրոսյանի բացատրությունն է՝ մարդը ընտանիքով գնացել է Մոսկվա իր անձնական գործերով, այստեղ հրապարակավ քննարկելու նյութ չկա: Բայց նույնիսկ այս դեպքում ապրիլի 9-ի  «երդմնակալությունից» եւ «նոր Հայաստան» ազդարարելուց անմիջապես հետո պետք էր հանրությանը պաշտոնապես տեղյակ պահել այդ մասնավոր այցի մասին՝ ասեկոսեներից եւ չարակամ մեկնաբանություններից խուսափելու համար:

Մնացած բոլոր տարբերակներն ավելի անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով «հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը»: Պուտինը, որն, ի դեպ, երեկ Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է, եւ Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության  հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձեւակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից  եւ խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով:

Երբ ինչ-որ բան ասվում է բանավոր, մանավանդ՝ հարթակից, էմոցիաների ազդեցության տակ, կարող է շատ գեղեցիկ եւ նույնիսկ բավականին տրամաբանական թվալ: Բայց երբ նույն տեքստը ձայնագրում ես, վերծանում եւ հանձնում ես թղթին, տպավորությունդ կարող է փոխվել: Դուք էլ փորձեք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (36)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հավանաբար սա էլ միայն իր համար հասկանալի հերթական “հանգրվան”-ներից մեկն էր…

  2. Gibindus says:

    Նման անհասկանալի բաներ պատմության մեջ հաճախ են պատահում: Օրինակ, Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև: Երևի հիշում եք: Երբ Մակեդոնացին վրա տվեց`Դարեհը նստեց ձին ու փախավ: Ալեքսադրը հարիֆ չէր`լարեց հետևից, որ բռնի: Բայց Բուցեֆալը` Մակեդոնացու ձին, հոգնել էր: Ու հենց այստեղ էլ գրանցվեց հայտնի երկխոսությունը մեծերի մեջ:
    Ալեքսանդր,-“Դարիկ կանգնի, խոսելու բան կա”:
    Դարեհ,-“Չեմ կարա, Սաշիկ, վռազ եմ: Ձեռս գործ կա”:
    Ու փախավ, այ ախպեր, հո չփախավ…Մնաց անհայտ, թե ուր փախավ Դարիկը և ինչու հետևից չլարեց Սաշիկը: Մինչև հիմա էլ նույնն ա, հաստատ եմ ասում:

  3. aragast says:

    Պարոն Աբրահամյան, չեմ հասկանում ինչու էք թիրախը ընտրել միայն Ռաֆֆի Հովհաննիսյանը,Կարծես նման էք Դարչոյին,ով ասում է “Ես Կեկելին շատ իմ սիրում, ամա որ փուղ չունի”։ ” Ես Ռաֆֆիին հարգում եմ բայց չեմ կարող չքննադատել”:Այդպես է ստացվում։

  4. Galust Yenokyan says:

    Հարգելի խմբագիր, կարծես Դուք եվս «Հիմա…» կանչողների թվում եք… Բնականաբար …Մոսկվա գնալը հոգեբանական միջոց էր կրքերը հանդարտեցնելու «օդը փուչիկից» մի փոքր պարպելու համար… Րաֆֆու առաջարկած շարջումը «Հիմա կամ Երբեք» հեղափոխություն չե, իմ կարփիքով ,այլ Հոգէբանական ճնշման միջոցով «ռեժիմը» խարխլելն , ինչ տեղի ունեցավ Խորհրդային կարգերի հետ , երբ ինչպէս հետո ասում էին «Բիթլզները եվ Ռոք ն Ռոլը» կործաեցին Խորհրդային կարգերը… եվ դրա մեջ իհարկե ճշմարտություն կա… Մարդիկ պիտի հոգէբանորեն պատրասվեն եվ համակարգը կսկսի ճաքեր տալ , հատկապես միջին եվ բարձր դասակարգին արդեն կձանձրացնի գլուխ ծռել «գավառից» եկած կիսագրագէտ իշխանավորին գլուխ տալը… ես Ձեզ հասկանում եմ դուք շատ հիշեցնում եք ՉԻ պարբրականի հրապարակումները, առաջին Նախագահի ստվերը միշտ Ձէզ հետ է…. Կուզեի ընթերցեիք Լրագիր ամսագրում հոգեբան Արմինե Ղազարյանiի հետ հարցազրույցը «Ռազմավարությունը հստակ էր …» երէկվա համարում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Գալուստ, հարցրեք առաջին նախագահի կողմնակիցներից, թե ինչ են նրանք մտածում եմ մասին, եւ կարծում եմ, շատ հյութեղ արտահայտություններ կլսեք իմ հասցեին:

  5. Galust Yenokyan says:

    Հարգելի Արամ, իհարկե ներողություն եմ խնդրում, հավանաբար սխալ եմ, միայն կարծում եմ մանրակրկիտ անդրադռնալ « Մոսկվաի գորղուղմանը…» կարծում եմ ավելի հրատապ հարցեր կան որ Ձեր կարեվոր թերթում կարող եք քննարկել… Հարգանքներով նաեվ շնորհակալությամբ , Գալուստ Ենոքյան:

  6. Արա says:

    Պարոն Աբրահամյան ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ դուք Րաֆֆի Հովհաննիսյանի արարքների նկատմամբ “խիստ անհամաչափ” վերլուծություններ եք կիրառում: Ինձ թվում է, որ “ազատ Նկարչի” (բոլոր դեպքերում և հանգամանքներում հարգանքով եմ վերաբերվում պրն. Հովհաննիսյանին) գործունեությունը չի կարելի տրամաբանական դատողությունների միջոցով ընկալել և դրանցից շատ լուրջ հետևություններ անել:

    • Համլետ says:

      ,,Ազատ նկարիչը,, պետք է ,,նկարի,,,երգահանը՝ երաժշտություն գրի,հացթուխը՝ հաց թխի…Մասսաներին ղեկավարելը ահռելի պատասխանատվություն է ու չի կարելի նման անպատասխանտու ու անլուրջ վարքագծով զբաղվել քաղաքական գործունեությամբ…

  7. Galust Yenokyan says:

    Dear friends, John Lennon was saying “Open your box…” It is time to forget to think Soviet style, like it is doing Mr. Galust Sahakyan… Times are changing…Politics is changing too…

    I’m sorry , I’m writing this from my work place, I don’t have Armenian alphbeth in work computer.

    • Մարգար Մախսուդյան says:

      Ի դեպ՝ ես էլ էի նույնն ուզում ասել. եթե ուզում եք իմանալ, թե Րաֆֆին ինչու էր Մոսկվա գնացել. հարցրեք այդ գծով ամենասրտացավ մարդկանց՝ Գալուստ Սահակյանին և հատկապես՝ Ահարոն Ադիբեկյանին, որոնց թվում է, թե հասել է իրենց աստեղային ժամը: Մինչ նրանց և և այդպես մտածողներին միանալը, փորձենք արձանագրել, թե մեծ հաշվով ի՞նչ է տեղի ունեցել.
      1. Նախագահական ընտրություններում ՀԱԿ և ԲՀԿ գրեթե համատեղ հետքայլի պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնեց ընդդիմության առաջատարի դերը, հանելով ժողովրդին խորը դեպրեսիայից:
      2. Նախընտրական քարոզարշավում բոլոր առումներով այնպիսի առավելություն ուներ գործող նախագահի հանդեպ, որ վերջինս, հույսը դրած խավի վերածվող չեբուրաշկաների վրա, այնպիսի կիքսեր սկսեց թողարկել, որ նրանցից յուրաքնչյուրը բավական կլիներ որևէ քաղաքակիրթ երկրում լիովին ձախողվելու համար :
      3. Քաղաքային բնակավայրերի ճնշող մասում՝ հատկապես տեղական ցարերի և բդեշխների տոտալ հեղինակազրկման պայմաններում, այնպիսի արդյունքներ գրանցեց՝ որ մինչ այդ որևէ ընդդիմադիր գործչի չէր հաջողվել, ինչը սառը ցնցուղ էր ողջ ՀՀԿ-ական վերնախավի համար, սակայն վերջիններս ձևակերպեցին, թե դա ոչ թե կարմիր քարտ է, այլ ընդամենը՝ դեղին:
      4. Աննախադեպ տևական ժամանակահատվածում և հանրապետության գրեթե ողջ տարածքում կարողացավ ընդվզման ակցիաներ անցկացնել:
      5. Ապրիլի 9-ին ույց տվեց բոլորին, այդ թվում և միջազգային հանրությանը, որ ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում կեղծված ընտրությունների արդյունքը, ինչի շնորհիվ էլ պաշտոնական ՛՛երդմնակալությունը՛՛ վերածվեց մի անշուք ՛՛ ՛՛գալըչկայի՛՛: Հատկանշական է, որ միակ նախագահը, որ խոստացել էր ներկա լինել այդ միջոցառմանը, ինքնախեղման գնաց 🙂 դրանից խուսափելու համար:
      6. Ցույց տվեց համայն աշխարհին և գլխավորապես հայության, որ գործող ռեժիմը ոտքի վրա կանգնում է միայն ոստիկանության քրեականացված աշխատակիցների և ընդհանուր քրեատիպ գործելակերպի շնորհիվ:
      7. Կարողացավ վերոգրյալը ի կատար ածել առանց զոհերի:
      Կարող ե՞ք ասել. ինչումն է խնդիրը:

  8. alfred says:

    Ես կարծում եմ Րաֆֆիի քայլերը տեսականորեն ճիշտ էին, բայց իրականում ոչ , որովհետեվ հավաքվածները միայն կախարդական փայտիկի մասին էին երազում

  9. Maxim says:

    Անհասկանալի է, ինչու Ռաֆֆի Հովհաննիսյանից մի անգամից՝ ծովից-ծով Հայաստան չենք
    պահանջում: Մեկ ժամ առաջ վերջացավ միտինգը և ոմանք խիստ վրդոհված էին, որ Ռաֆֆին՝
    Մոսկվայից իր հետ Պուտինին չի բերել, չէ՞ որ խոստացել էր: Ես բոլորին էլ լավ եմ հասկանում, թեպետ հոգեբան չեմ: Մարդիք եկել են թամաշայի, այն էլ անձրևի տակ: Անձրևը թեպետ հողագործին
    խիստ անհրաժեշտ է, բայց միտինգին թեթև անհարմարություն պատճառեց: Եվ եթե այս անգամ
    ավազակապետության հարցերը լուծվեր, ապա հաջորդ հանրահավաքին կլուծեինք արևմտյան
    Հայաստանի հարցը: Իսկ մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել, բացի ծափ տալուց և ,,հիմա,, գոռալուց:
    Այնպես որ մենք մեր գործը անում ենք, մնում է Ռաֆֆին իր գործը անի:
    Շատ երկար փիլիսոփայեցի, հետո տեսա որ alfred- ը, այս ամենը երկու տողով է ներկայացրել և ավելի հստակ:

  10. Կարո Մելիքյան says:

    Պ-ն Աբրահամյան, այն որ Դուք չեք համակրում Ռաֆֆուն դա միանշանակ է և նկատում էն բոլորը;
    Հարց առաջին՝Դուք կարողեք ասել թե ուր է տանում Հայաստանը ներկայիս ,Ձեր համակրանքը վայելող՝չընտրվաց նախագահը;Սովետների ժամանակ ասում էին՝առաջ դեպի……,բայց չեին կարողանում ,իսկ ետ էլ չեին թողնում մնուն էր կողք գնալ…,արդյունքը տեսանք ինչ եղավ;Հիմա Հայաստանը ուր էն տանում՝Եւրոպա,թե Ասիա,՝երրորդ տարբերակը Ձեզ էմ թողնում,միյայն Իրաքի տարբերակը չասեք/ԱՄՆ կմիջամտի/;
    Հարց երկրորդ՝Դուք պատկերացնումեք Հայաստանի,ղեկ. բուրգի եռյակից,որևե մեկին,որ ազատ դուրս գա իր բերդ կալվածքից և քայլի ժողովրդի մեջ,դա պարտադիր չէ ՝գործող Շեֆ է ,թե նախկինում ,անցած գնացած՝ասենք ԼՏՊ կամ ՌՔ ,դա կլինի այնպիսի մի սենսացիոն թեմա Ձեր թերթի և մնացածի համար նունպես,;Պատկերացնենք ՝Տիգրան Սարգսյանը նստել է մարշրուտկա և նստելու տեղ չկա/ինչպես սովորական մի բան/ նա գլուխը կռացրել է,մի կերպ հենվելով ինչ որ տեղ և այդ դիրգով գնում է աշխատանքի;Անցնենք Ռաֆֆուն,նրա բոլոր քայլերը ցույց էն տալիս,որ նա էս ժողովրդի մի մասնիկն է և դա դրական է ընկալվում հասարակության կողմից /ի բացառություն Ձեզ;
    Մեր սուտի ընդիմադիրները,որոնք անընդհատ քար էն գցում Ռաֆֆու վրա,այնքան էն հետ մնացել՝իրենց հնացած՝քոչարյանա-սերժական մտածելակերպով կաղապարացված,փոխանակ մի բան սովորեն,անընդհատ ցեխ էն շպրտում;Ըստ ինձ Ռաֆֆու մտածելակերպը տանում է դեպի Եւրոպա,ակնկալելով իմանալ Ձեր կարծիքը;Իմիջիայլոց՝բերեմ մի փոքրիկ օրինակ՝Անգլիայի վարչապետը սովորաբար աշխատանքի է գնում մետրոյով և դա ոչ ոք չի ել նկատում և ուշադրության է արժանանում երբ որ,նստելու տեղ չի լիհում ու նա թերթը կարդում է կանգնած վիճակում ;

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կներեք, երբ միտքը (հարցը) հստակ հստակ չի ձեւակերպված, ես չեմ կարողանում պատասխանել: Ասեմ միայն, որ իր մարկդային հատկանիշներով Րաֆֆի Հովհաննիսյանը դրականորեն տարբերվում է շատաուշատ քաղաքական գործիչներից: Բայց դա չի խանգարում ինձ բարեկամաբար նշել այն, ինչը ինձ դուր չի գալիս, ինձ համար պարզ չէ, հստակ չէ;

    • Հրանտ Պապիկյան says:

      Կարո ջան, դեռ նախագահ չի դառել: Հենց որ դառնա, էլ մարշրուտկա չի նստի: Էդ մի բանը հաստատ եմ ասում: Բայց պետք էլ չի որ նստի, որովհետև ես չեմ ուզում, որ իմ երկրի նախագահը կամ վարչապետը մարշրուտկայում կռացած գործի գնան: Ես կամաչեմ դրա համար: Իսկ սրտաճմլիկ կտերի վրա, որ մեզ փորձում են կերցնել, լուրջ ինստիտուտներ են աշխատում, այնպես որ զարմանալի չէ, որ շատերը այդ փիարով գերվում են…

    • Համլետ says:

      Կարո,ես ինքս այս վարչակարգի արմատական հակառակորդն եմ ու ուզում,նաև՝ անում եմ հնարավոր ամեն ինչ դրանցից օր առաջ ազատվելու համար:Բայց դա չի նշանակում,որ՝ ըստ ժողովրդական ասացվածքի՝ ,,մրից ելնենք՝ մրաջուրն ընկնենք,,…Մի՞թե բոլորիս համար պարզ չէր,որ Րաֆֆին Սերժի սցենարն է իրագործում…Նա սկզբից փչացրեց ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր միասնական դաշինքի ձևավորման գործընթացը ու համալրեց ԱԽՔագեղամյանական աղբանոցի պարունակությունը…

  11. dyadyur says:

    Լիովին համամիտ եմ հոդվածի հեղինակի հետ:Միայն` ես վեռնագրի վերջում հարցական նշան կդնեի:Ցանկացած երկրի նախագահական ընտրությունները ներպետական գործընթաց է:Հաղթողը մեկն է լինելու:Դա պարզ է:Բոլոր թեկնածուները գիտեին,որ ,,հաղթելու է,,գործող Նախագահը:Այդպես էլ եղավ, նա ,,հաղթեց,,(ադմինիստրատիվ ռեսուրս,փող,վաղուց ծանոթ` կեղծումներ ևայլն,ևայլն):Այս բոլորը նախորոք աչքի առաջ ունենալով,մասնավորապես,Ռ.Հովհաննիսյանը,որը մեր Հանրապետությունում առաջինների շարքում է (վերջիվերջո,Արտգործ նախարար է եղել),իմ կարծիքով, քաջ գիտակցելով ում հետ գործ ունի,ուղղակի պարտավոր էր քարոզարշավից դեռ շատ առաջ,չեմ ուզում օգտագործել ,,հավաքագրել,,տերմինը,բայց գոնե ,,իրենով անել,, ՍԴ-ի գոնե մեկ-երկու անդամի (հաշվի առնելով համատարած դժգոհությունը,նույնիսկ վերևներում,դա դժվար չէր լինի),քանի որ, ամեն անգամվա պես, բանը պիտի հասներ ՍԴ: Իսկ ՍԴ-ի վերջնական որոշումից հետո գնալ ինչ որ երկիր և նրա ղեկավարից ինչ որ բան խնդրել,դա առնվազն………գուցե միամտություն է ( առավել ևս,որ ՌՀ-ը ստույգ գիտեր,որ ընկեր Պուտինը ,,տանը չէր,, , ,,տարածքում էր,,)Եվ ինչու Մոսկվա,այլ ոչ թե Վաշինգտոն:Չէ որ Օբամայի հետ, լեզվի առումով, շփվելն ավելի հեշտ կլիներ:Բացի դրանից,թե ՌՀ-ն,թե ԲՕ-ն,երկուսն էլ դարերով ճնշված ազգի ներկայացուցիչներ են և իրար ավելի շուտ կհասկանային: Նապոլեոնը մտավ Մոսկվա,Հիտլերը հասավ Մոսկվայի մատույցներին.փաստորեն հաղթել էին,բայց հաղթանակը պահել չկարողացան:Ռաֆֆի Հովհաննիսյանը նույնպես հաղթեց,բայց ցավոք,հաղթանակը պահել չկարողացավ: Հաղթելը դեռ գործի կեսն է,հաղթանակը պետք է կարողանալ պահել,իսկ դրա մասան վաղորոք է պետք մտածել:Մյուս կողմից էլ,ՌՀ-ի բախտը բերեց,որ ձյաձյա Վովան տանը չէր,թե չէ բացառված չէր,որ նա էլ Ստալին պապիկի նման (Մաօ-ցզե- դունի հետ կապված դեպքը նկատի ունեմ) մեր Ռաֆֆիին մի 2-3 օր նստացներ ընդունարանում,դրանով իսկ նվաստացնելով նրան:Իսկ ավազակների հետ նստել երկխոսության և ,,պռավա կաչատ,,անելը անհույս գործ է:

    • Համլետ says:

      Էս ինչ շիլա-փլավ ,,վերլուծական,,-էր:Վերջապես չի կարելի պատի տակի մակարդակի ,,զրից-մրիցներով,, դեսից-դենից լսածներով՝ լղոզած ու անկապ բաներ գրել՝ այն էլ նման կոպիտ ուղղագրական,քերականական ու կետադրական սխալներով:Չնայած՝ իմաստա-ոճաբանական առումով շատ նման է Րաֆֆի՝ ապրիլի 9-ի ելույթին…
      Հ.Գ.
      Պուտինն ու Օբաման էլ ուրիշ բան ու գործ չունեն,որ ընդունեն ու զրուցեն նման քաղաքական խեղկատակների հետ:

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Համլետ, այն որ Դու եվ քո համախոհները նման կերպ են մտածում Րաֆֆու մասին, մի անգամ եվս համոզում է ինձ որ ես Րաֆֆու մասին չեմ սխալվում …

  12. Համլետ says:

    Րաֆֆին Մոսկվայում հանդիպել է կինոռեժիսոր Միխալկովի ու Արմեն Ջիգարխանյանի հետ:Բանակցել են նոր՝ ,,Բարև,ես եմ,, 99 սերիայից բաղկացած կինոնկար նկարահանելու շուրջ:
    …Ըստ սցենարի,ամեն ինչ սկսվում է թելի կծիկի մեջ թաքցրած Գասպարի նամակի պատահական հայտնաբերումից ու սկսվում է…

  13. Տիգրան says:

    Արամ, ճիշտն ասած, որոշել էի այլևս չգրել, բայց այս անգամ քո մտահոգությունն իսկապես տեղին է… Նախ` անընդունելի է, որ Րաֆին խոստովանում է իր սխալները, այն դեպքում, երբ իրականում նա ոչ մի սխալ չի գործել: Նա բանակ չէր ղեկավարում, որ զորամասերի հրամանատարներին հստակ հրամաներ տար, և որոնք էլ ենթարկվեին ու կատարեին գլխավոր հրամանատարի կամքը… Հակառակը, Ապրիլի 9- ին պարզորոշ երևաց նրա նվիրվածությունը ժողովրդին ու իր գաղափարներին… Բայց տուրք տալո որոշ ”քաղաքական մեկնաբանների” չհիմնավորված տեսակետներին ու խոստովանել սեփական ”սխալը”, խոսում է այն մասին, որ Րաֆիի կամքը թուլացել է և նա կարծես հանձնվում է ամբոխային տրամադրություններին… Այսինքն` ինչ կրկնեն մի քանիսը, անկախ նրանից ճիշտ է թե սխալ, մարդ բնավորության թուլության պատճառով ենթարկվում է , փոխանակ հակառակը լինի… Բացի այդ, նամակներից երևում է, որ մարդիկ ընդամենը զվարճանում են` ծաղրելով ու, երևի, հիանալով իրենց մտքի գոհարներով… Ինչպես առաջին նախագահն էր խոստովանում իր սխալները` որոնք հենց նույն պատճառով` բնավորության թուլության, կամքի պակասի պատճառով կատարվեցին… Բայց արդյոք քաղաքական գործիչն իրավունք ունի տրվել այն մարդկանց սադրանքներին, որոնց համար ժողովուրդն ընդամենը հարթակ է, իսկ ազգային գորխունեությունը` ինքնահաստատման միջոց… Իսկ Մոսկվայի մասով, երևի, փորձել են պարզել ,թե իրենք կարող են աշխատել Րաֆիի հետ… Հավանաբար, արդեն պարզել են, և շուտով Ռուսաստանն իր կամքը կթելադրի իշխանություններին` կախված, թե ինչ ազդեցություն է թողել Րաֆին նրանց վրա.. Իհարկե, ցավալի է, բայց սա փաստ է: Հայաստանը քաղաքանապես անկախ երկիր չէ… Թեև Րաֆին իր ձեռքում հաղթաթուղթ ունի` եթե ընտրությունները չկեղխվեն և ասենք, հենց վաղը լինեին, Ժառանգությունը կհավաքեր ձայների գերակշիռ մասը, բայց Ռուսաստանը իր մի քայլով կարող է գլխիվայր շրջել ամեն ինչ… Այ, թե Հենց նախագահը սկզբից Րաֆֆին նշանակեր վարչապետ` նրան ազատ գորխելու հնարավորթյուն տալով, դա կլիներ լավագույն տարբերակը, բայց ինչպես երևում է` նույնսիկ վարչապես նշանակելու համար Ռուսաստանի թույլտվությունն է պետք… Եվ այս ամենի պատճառը կեղծված ընտրություններն են: Իսկ արդար ընտրված նախագահը համեմատաբար ավելի անկախ կլիներ… Այսինքն` կեղծելով ընտրությունները` մենք կարծես խփում ենք պետության հենց սրտին` ոչնչացնելով ինքնուրույն գործելու ամեն մի հնարավորթւոյւն…

  14. Ani says:

    Քննադատության, այն էլ անխնա ու դաժան քննադատության էս երկրում արժանի են միայն նրանք, ովքեր վերջին 15-20 տարում պաշտոններ են զբաղեցրել և մեծ ագահությամբ կերել մեր ունեցվածքը, <> մեր արյունը: Դրանք ուղղակի հուզական արտահայոտթյուններ չեն, այլ դառը իրականություն: Բայց Դուք և մնացած բոլոր լրատվամիջոցները, չգիտեք ինչու, շատ հարմարվող եք դարձել նրանց գործած և շարունակական բնույթ կրող հանցագործությունների նկատմամբ, դրա փոխարեն շատ արագ արձագանքում եք ընդդիմության այն գործիչների կատարած սխալներին, որոնք միգուցե առանձնապես վնաս էլ չեն տվել մեր պետությանը: Չընտրված նախագահի կեղծ երդմնակալությունն է ավելի դատապարտելի և անհեթեթ, թե ընտրված Րաֆֆիի, թեկուզև բացառապես հուզական հողի վրա կառուցված աղոթքն ու երդումը հրապարակում?

  15. sergik says:

    Զարմանալի է ,թե մենք բոլորս ինչքան ,,կողքներս հաստ անուղղելի ենք,, բոլորտ նենց լուրջ ,գրագետ վերլուծություններ էք անում ֆլան-ֆստան, մոռանալով որ մենք ոչ Ամերիկան ենք, ոչ Եվրոպան, մեր արժեքային համակարգը, ավանդույթները, ազգային մտածելակերպը լրիվ ուրիշ է, ոչ մի մանյովր, ոչ մի Օբամայի քարոզարշավ կազմակերպող մեզ չի օգնի….նույնա թե ծառի ճյուղով ժայռը ցանկանաք 2 կես անել, Լֆիկ Սամոն նույնիսկ չգիտիել Օբաման ովա…. էս ամեն ինչը արդեն նախկինների կողմից փորձած եղանակներ են…..ու էսպես ամեն անգամ

  16. Anahit says:

    Հարգելի Արամ ,Աբրահամյան, ունենալով Ձեր հնարավորությունները, դուք այն հարցերը չեք շոշափում,ինչը այսօր ավելի ակտուալ է: Ձեր կարծիքով,ինչու ՝էին այդքան զրահավորված ոստիկան կանգնեցրել անզեն,ընդամենը իր անհամաձայնությունը վանկարկող ժողովրդի դեմ: Եթե իրենց ու Ձեր ընտրյալին էն ուզում պաշտպանել,թող լցնեին նրանց պարիսպներից այն կողմ,«Ապահով Հայաստան»,ինչ իրավունքով են սահմանափակում քաղաքացու տարրական իրավոնքները սեփական երկրում,հանրային տարածքներում:
    Այսքան տեսանյութեր են դրված.ինչու չեք բարձրաձայնում, որ ոչ ադեկվատ պահվածք դրսեւորեց ուժայն կառույցը սեփական ժողովրդի նկատմամբ:
    Րաֆֆիին քննադատելու համար այսօր մեծ «հերոսություն» չի պահանջվում, նրա ձեռքին այսօր ուժեղ լծակներ չկան: Նույն փութաջանությամբ բերեք վերլուծեք,թե ինչու հասանք այս օրվան, որ վաղը ավելի վատը չլինի,քան այսօր է: Թե չէ առանց այդ էլ ենքան նորահայտ տափակ-երգիծաբանական ծանրի խզբզանքներ են սկսել գրել, որ ,ի սեր Աստծո, ափսոս է դրանց մասին անգամ խոսալու խամանակ ծախսելը:
    Այ,իմ կարծիքով,ԼՏՊ-ն եթե ժամանակին ժողովրդից ներողությոն խնդրեր 1996 թ. իր պարտությունը չճանաչելու համար,այսքան անդառնալի կորուստներ չէինք ունենա: Հրան խանգարեց համարձակության
    եւ աղնվության պակասը: Մարդկային որակներ,որոնք շատերին են խանգարում կյանքում,հատկապես քաղաքականության մեջ:

  17. Հովսեփ says:

    Րաֆիի էտ պահը չհասկացա ու չընդունեցի: Երբ պտի էս մեր քաղաքական գործիչ կոչվածները հասկանան, որ այլ երկրներից չպիտի ողորմություն խնդրեն քաղաքական աջակցության տեսքով: Դա արել են նախկինում, դա անում են էսօր, ու երևի թե ապագայում էլ դեռ երկար ժամանակ կանեն: Պատճառը երևի թե էն ա, որ իրանց ուժերին վստահ չեն ու միշտ հզոր պատրոնների աջակցություն են սպասում` չգիտակցելով, որ էտ պատրոնները հենց-նենց ոչ մի բան չեն տալիս:

  18. ԱԼԲԵՐՏ says:

    Կարդալով հոդվածը և մեկնաբանությունները, շատ մեծ ցավ ապրեցի: Բացառությամբ քիչ թվով(Կարո, Անի, Անահիտ) մեկնաբանությունների: Մեծ-մեծ, ավելի ճիշտ սադրիչ խոսելու փոխարեն գնացեք կանգնեք Ռաֆֆու կողքը,ոչ թե օճառը ձեռքներդ վազեք ապօրինի իշխանության հետևից կամ ջուր լցրեք իրենց փտած ջրաղացին: Ռաֆֆին իր կրթությունը և զարգացվածությունը ստացել է մարդու իրավունքները պահպանվող և ապահով երկրում: Նա այդ ամենը թողել և հայրենասիրական մղումներով եկել է օգտակար լինի, իր լուման ներդնի հայրենիքի պահպանման՝ որը խիստ վտանգի մեջ է, և զարգացման գործում: Դուք ի՞նչ եք անում, սադրիչ քննադատություններից դուրս: Վախկոտների և դավաճանի արարք է դա: Ի՞նչով են զբաղված այսպես կոչված «ընդիմադիր» կուսակցությունները: Կողքը կանգնելու փոխարեն, պատուհանի արանքներից են նայում և հրճվում բացթողումների վրա: ԲԱՎԱԿԱՆ Է, ԱՄՈԹ Է, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է… Շարունակությունը քաղաքապետարանի ընտրություններն են լինելու, եթե այսպես շարունակենք, ավելի խայտառակ: Մեր մեջ հզոր և խելացի անհատներ շատ կան, բայց համախմբվել և հաղթանակել չգիտենք և չենք էլ ուզում սովորել: Դա է աշխարհով մեկ ցաք ու ցրիվ լինելու մեր ժողովրդի հիմնական պատճառը: Եթե Սերժի նման մի անհատ կարողանում է, ու մոտը ստացվում է, մի ամբողջ ժողովրդի արժանապատվության և պետականության հետ խաղալ ուրեմն ՄԵՆՔ ԱՌԱՅԺՄ ԱՅՍՔԱՆ ԵՆՔ ու մեզ սազում է: ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ – ԱՌԱՋԱՐԿ — Միանան բոլոր ընդիմադիր կուսակցությունները և տապալեն այս կոռուպցիոն, թուրքական համակարգը: Հետո նշանակեն նոր ընտրություններ, թողնելով ժողովրդի դատին: «Գեղ որ կանգնի, գերան կկոտրի»….

    • Հրանտ Պապիկյան says:

      Սա Րաֆֆիի կողմնակիցների շատ տիպիկ և միօրինակ տեսակետ է, որի վրա ուզում եմ ընթերցողների ուշադրությունը հրավիրել,այսինքն` եթե Րաֆֆիով հիացած չենք և նրան չենք համարում մեր դարդերի միակ և աստվածատուր դարմանը, ուրեմն մեր մասին միայն մի կարծիք կարող է լինել` սադրիչ, վախկոտ, դավաճան… և իհարկե նաև ապօրինի ռեժիմի ջրաղաց…, օճառային տարբեր գործողություններ…և այլ` ասես շտամպով խփած անգիր արած բառերի շարաններ…
      Սկզբում ջղայնանում էի…, հետո ձանձրալի դարձավ…, հիմա արդեն ծիծաղելի է…
      Եղբա’յր, ես էլ Ձեզ պես, տո ձեզանից էլ շատ, ուզում եմ իմ երկիրը ավելի լավը տեսնել, բայց Րաֆֆիի կողմնակիցը երբեք չեմ էլ եղել, որ հիմա “դավաճան” կոչվեմ: Ասեմ ավելին` կտրականապես դեմ եմ նրա պես նախագահ ունենալուն: Միշտ “քաջաբար” այդ մասին ասել եմ, հետևաբար “վախկոտ” էլ չեմ: Կարող է Րաֆֆին լավ ու բարի մարդ է, բայց իր շատ հատկանիշներով` իմ ուզած նախագահի հակապատկերն է: Իսկ այն երկիրը, որտեղ Ձեր խոսքերով` նա իր “զարգացվածությունն է ստացել”, հանդիսանում է ողջ մարդկությանը հալածող չարիքների հիմնական որջը, և ես միգուցե հենց ամենաշատը դրա համար եմ նրան դեմ: Ինչ վերաբերվում է նրա անկայուն, անկանխատեսելի, մաքսիմալիստ, ռոմանտիկ, պոետիկ, նեղացկոտ, մանթրաշիստ բնավորությանը և անհասկանալի խոսքի շարադրանքին` այդպիսի կերպարով ՀՀ նախագահին մեծ քաղաքականության գայլերը ուղղակի կուլ կտան, մեզ էլ հետը…
      Հասկանալի եմ բացատրում Ալբերտ ջան? Ես դավաճան չեմ, ես ՁԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԵՄ, այն էլ շատ լուրջ: Դրանք տարբեր բաներ են: Իսկ հակառակորդներին չեն համոզում միասին “գերան կոտրել”,դա ծիծաղելի է: Ժամանակն է, որ հասկանաք` Դուք “ժողովուրդը” չեք, Դուք դրա մի մասն եք, և կան նաև ժողովրդի այլ մասեր, որոնց կարծիքը ձերին ստորադաս չէ եղբայրս…

      • ԱԼԲԵՐՏ says:

        Հարգելի Հրանտ դու իմ մեկնաբանությունը կարդացել, բայց չես հասկացել: Սկիզբնամասն երևի բարկացրել է, շարունակությունը բարկացած ես կարդացել: Ուրախ եմ,որ գրել ես, քո նման կարող է էլի լինի, պարզաբանում եմ, չնայած դրա կարիքը երևի չկար իր պարզության պատճառով: Վերջնամասում եթե նեղություն քաշես ու նորից կարդաս, կտեսնես որ կոչ է համախմբման, էդ թվում նաև կուսակցություններին: Միայնակ կուսակցություն կամ մասնատված ժողովուրդ «մերոնք», «ձերոնք»’ ոնց դուք եք գրել, ոչնչի չենք հասնի: Այսօրվա կոռումպացված վարչակազմին միայն միասնական ուժերով է հնարավոր տապալել: Որից հետո կազմակերպել նորմալ ընտրություններ, գրված է առաջարկությունում: Ում համակրում ես նրան էլ ձայն կտաս: Ես էս եմ գրել, որ դուրդ չի եկել, այսինքն դեմ ես փոփոխությանը: Նույնն էլ Րաֆֆին է ասել, ու դա է ուզում անի: Կիրակոսը լիներ նրան կհամակրեի, ինչով կարող եմ կօգնեի, եթե օգնել չէի կարողանա, չէի խանգարի մասնատվելու կոչերով, անիմաստ ու սադրիչ քննադատությունով: Պիտակավորել եմ էդ տիպի մարդկանց…… Հայրենիքի կամ ժողովրդի մասին մտածողը չպետքե վիրավորվեր իմ գրածից…..

        • Հրանտ Պապիկյան says:

          Ալբերտ ջան, Դուք ասում եք եկեք վարչակազմը տապալենք, հետո կտեսնենք թե ինչ ենք անում.., ես ասում եմ` Րաֆֆիին չեմ հավատում, և նրա հետ ոչ մի հույս չեմ կապում: Իմ կարծիքով իմ ասածը հստակ տեսակետ է և շատ պարզ: Իսկ Ձեր ասածը հուզական կոչ է` ընդամենը, հիմնված այսօրվա Հայաստանի շատ վատ վիճակից ԱՐԴԱՐԱՑԻ դժգոհության վրա: Ձեր ասածն էլ է պարզ` ով ուզում է լինի, ԹԵԿՈՒԶ ԿԻՐԱԿՈՍԸ, միայն թե այս վարչակազմը չլինի: Իսկ որպես դրան հասնելու գործիք` էլի նույն Րաֆֆին…: Մի խոսքով առաջարկում եք քաոս… անկանխատեսելի զարգացումներով, բազում հարցերով, օրինակ հենց այն, թե ով է լինելու Կիրակոսը, եթե նույնիսկ միամտորեն հավատանք, որ Րաֆֆին ընդամենը ուզում է տապալել ռեժիմը և հետ քաշվել` “իշխանությունը հանձնել ժողովրդին”:
          Մի հասարակ հարց, թե որ ճանապարհով են գնում ծիծեռնակաբերդ, կամ գնում են թե ոչ, չկարողացան հստակեցնել, երկիրը ո՞նց պիտի կառավարեն:
          Մեր հարևան երկրներում Րաֆֆիի տիպի անկանխատեսելի և էմոցիոնալ, հստակ ծրագիր չունեցող Նախագահներ եղել են: Վրաստանում` Գամսախուրդիան, Ադրբեջանում` Էլչիբեյը…: Երկուսն էլ “ԱԶԳԸՆՏԻՐ” են եղել, իշխանության են եկել “ժողովրդի” հուզական ալիքով և կարճ ժամանակ հետո պատուհաս դարձել նույն ժողովրդի գլխին: Ի դեպ, մենք ռազմաճակատում միշտ Էլչիբեյի կենացը խմում էինք, քանի որ նրա հիմար քայլերը միշտ մեզ նորանոր հաղթանակներ էին բերում: Երբ նրան գահընկեց արին, մենք Քելբաջարում էինք և անկեղշշծ սգում էինք, որ այդ թույլ ու անկապ նախագահը այլևս չի ղեկավարելու մեր թշնամուն….
          Ալբերտ ջան, հիմա որ մի այդպիսի Կիրակոս, Պողոս կամ Րաֆֆի ստանձնի մեր արտաքին քաղաքականության ղեկը, ես նորից գնալու եմ իմ ու քո երեխաներին պաշտպանելու, ինչին իհարկէ միշտ պատրաստ եմ, բայց ճիշտն ասած` կնախընտրեի խաղաղությունը, թեկուզ և մի քիչ նեղ կենցաղային և սոցիալական վիճակով:
          Նորից եմ ասում, ես ավելի կարևորում եմ ՀՀ արտաքին քաղաքականությունը, որի ներկայիս վիճակից ԳՈՀ ԵՄ: Դուք շեշտը դնում եք միայն երկրի տնտեսական, սոցիալական, կադրային խայտառակ վիճակի վրա, ինչի հետ ես էլ լիովին համաձայն եմ…
          Կարճ ասած` երբ որ կիմանամ, թե ով է այն Կիրակոսը, որը մեր արտաքին քաղաքականությունը այսօրվանից ոչ պակաս կտանի, հետն էլ ներքին հարցերը այսօրվա ճահիճից կհանի, լիովին կլծվեմ այդ մարդուն իշխանության բերելու գործին: Իսկ առայժմ, քանի դեռ չեմ տեսնում այդ փրկիչին, ամեն ինչ կանեմ, որ արկածախնդիրները վտանգի տակ չդնեն իմ և ընկերներիս արյան գնով, լավ թե վատ, բայց ԿԱՅԱՑԱԾ երկիրս…
          Ես ամենևին էլ չեմ վիրավորվել Ձեր գրածից, ուղղակի հայրենիքի մասին ես էլ այս կերպ եմ մտածում: Սրանով նաև Կարո Մելիքյանի հարցին կարծում եմ պատասխանեցի:

          • ԱԼԲԵՐՏ says:

            Ես ոնց հասկացա, դու վարձատրվում ես էս տիպի սադրիչ մեկնաբանությունների համար…… Եթե չխանգարես,… արդեն լավ կլինի: Քո նմանների պաշտպանության կարիքը ոչ ոք չի զգում: Դու քո երեխաների վաղվա օրվա մասին, որ կարողանաս մտածել, արդեն լավ կլինի……

        • Հրանտ Պապիկյան says:

          Իսկ ես հասկացա որ հասկանալու հետ էլ խնդիրներ ունեք, դաստիարակության հետ էլ` հարգելիս…
          Իսկ ընթերցողների ուշադրությունը նորից եմ հրավիրում այս տիպիկ օրինակի վրա, ինչի մասին գրել էի վերևում: Րաֆֆիականներին խորհուրդ եմ տալիս միանգամից ընդիմախոսներին պիտակավորել, առանց բանավեճի մեջ մտնելու, քանի որ երբ այնուամենայնիվ նրանց մոտ ավարտվում է անգիր արած “հեղափոխական” նախադասությունների և “փաստարկների” պաշարը, նորից սկսվում է պիտակների և վիրավորանքների շարքը, ինչը ինչպես նշել էի` սկզբում բարկացնում էր, հետո ակսեց ձանձրացնել, իսկ հիմա բավականին զվարճացնում է…)))))))

  19. Կարո Մելիքյան says:

    Որքան հասկացա՝Դուք դեմ եք բոլորին,բայց հստակ չառաջադրիք Ձեր թեկնածուին,գուցե մենք էլ կհամաձայնվենք Ձեզ հետ;

  20. Կարո Մելիքյան says:

    Ժողովրդի ձայնը խեղող ղեկավարը,տասը րոպե անքամ,չպիտի լինի ղեկի վրա,լինի դա ՝ԼՏՊ,ՌՍՔ,ՍԱՍ,կամ ՌՐՀ՝՝մնացած բոլոր հարցերը ստորադաս էն վերը նշվածին;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930