«Ապստամբության ծուխը բարձրացավ եւ այդպես էլ չժայթեց, Արցախյան վիկինգները հաստատվեցին գահին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ վերլուծելով փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունները։
Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, պարոն Հակոբյանը նշեց, որ դրանք վերլուծության կարիք չունեն։