Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին մտքում պատասխանեց

Ապրիլ 12,2013 13:18

«Ամբիցիաներով ինչ-որ բան ասելը, դա քաղաքական ճակատագրի վախճան է: Մտքումս պատասխանեցի: Կին է, չեմ ուզում հայհոյանքին հայհոյանքով պատասխանել, ի՞նչ պատասխանեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Լրագրողները Սահակյանին փոխանցեցին Փոստանջյանի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյան իշխանավորին եւ նրա իշխանությանն իրենք թաղել են աղբամանում, քանի որ իրենց դրա համար հողատարածք չտրամադրվեց:

Գալուստ Սահակյանը ցավ հայտնեց, որ չհաջողվեց կազմակերպված ընդդիմություն ունենալ: Ասաց, սակայն, որ դա չի նվազեցնում այն պատասխանատվությունը, որն իշխանությունը վերցրել է իր վրա: Հասարակությունը բարձրացրել է կոնկրետ խնդիրներ եւ դրանք իրենց արտացոլումն են ունենալու առաջիկայում` կառավարության ծրագրերում եւ ոչ միայն խոսքով: «Ճանապարհը հարթ չի լինելու, բայց նաեւ հաղթահարելի է`անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- ասաց Սահակյանը:

Նա գտնում է, որ իշխանությունն այժմ ստիպված է լինելու իր վրա վերցնել նաեւ ընդդիմության ֆունկցիաները`վերահսկողական առումով, ինչը բարդացնում է իշխանության գործը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930