Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Օր ու գիշեր իմ մասնագիտությունը թողած՝ զբաղված եմ Երեւանի ցավերով»

Ապրիլ 12,2013 13:02

Այսօր «Հայելի» ակումբում երգիչ, «Բարեւ Երեւան» դաշինքի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Իսպիրյանը դժգոհեց Երեւանի խնդիրերից: Նրա խոսքերով՝ ոչ մի քաղաքապետ չկարողացավ լուծում տալ սանիտարական հարցերին, տրանսպորտի խնդիրերին. «Ես օր ու գիշեր իմ մասնագիտությունը թողած՝ զբաղված եմ Երեւանի ցավերով: Ոտքով քայլում եմ, տեսնում եմ այդ ապօրինի շինարարությունները: Բոլոր հարցերն էլ լուծելի են»:

Հարցին, թե ո՞ր հարցերով եք առաջնահերթ զբաղվելու՝ Արթուր Իսպիրյանը պատասխանեց. «Աղբահանության խնդիրը պետք է լուծվի: Ինձ համար ցավալի է, որ տատիկները առավոտ շուտ փոշիներն են ընկած փողոցներից հավաքում: Ինչ-որ նոր մեխանիզմ պետք է մտածել»:

Նա նշեց, որ այգիներն են ահավոր վիճակում գտնվում, օրինակ՝ Հաղթանակի այգին: Թե ինչպես պետք է բարեկարգել, ի՞նչ գումարներով՝ պարոն Իսպիրյանն ասաց, որ թող ՌԴ-ից քիչ երգչուհիներ կանչեն ահռելի գումարներով, այդ փողով բարեկարգեն եւ մի շարք խնդիրեր լուծեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930