Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է: Այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում ասաց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`հստակեցվե՞լ է ի վերջո այդ խնդիրը, որի համար, ի դեպ, քաղաքական ուժերի քննադատությանն է արժանանում ԲՀԿ-ն:
Տիկին Վարդանյանը նաեւ հիշեցրեց, որ սա Երեւանի ավագանու ընտրություններ են ու կուսակցությունը շեշտը դնում է հիմնականում ավագանու վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համոզված եմ, որ ԲՀԿ-ն կամ ավելի ճիշտ նրա ղեկավարը բոլորովին նպատակ չունի Վարդան
Օսկանյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու: Նրա քողարկված նպատակը, ինչպես և մյուս
կուսակցուտյուններինը,՝ փոշեացնել ընտրությունների պայքարի դաշտը ի շահ ՀՀԿ-ի կամ Տարոնի և
ի վնաս ,,Ժառանգության,, կամ կոնկրետ՝ Արմեն Մարտիրոսյանի:
Շատ ցավալի է, որ Վարդան Օսկանյանի նման խելամիտ և գիտուն մարդը, դեռ մարտի 1-ից ընկավ
ավանտյուրիստների և հանցագործների ճիրանները, և մինչ օրս չի կարող դուրս գալ, այլ օր-օրի
բարդություններ են ստեղծում ամենաանհեթեթ պատճառներով, մոլորություն ստեղծելու, և սարդոստայնի մեջ պահելու նրան: