Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակաբերդ գնալը հետաքրքիր լուծում էր». հոգեբան

Ապրիլ 12,2013 12:58

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ,INTRA հոգեբանական առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը համարում է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը թափանցիկ գործելաոճ ունեցող քաղաքական գործիչ է:

«Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թափանցիկ քաղաքական գործիչ է, ինչը հատուկ չէ շատ քաղաքական գործիչներին: Եվ նա այդ թափանցիկության տեսանկյունից շատ խոցելի է: Որքան մենք թափանցիկ ենք, այնքան ավելի խոցելի ենք լինում: Եվ միեւնույն ժամանակ գուցե իր ուժն այդ թափանցիկության մեջ է: Նա ասում է այն, ինչն այդ պահին նրա հույզերը թելադրում են, այսինքն՝ նա ավելի հուզական բնույթի քաղաքական գործիչ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անձնական տեսակետը հայտնեց հոգեբանը՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումները, կարծես թե, նախօրոք ընդունված չեն, այլ կայացվում են ելնելով կոնկրետ իրավիճակից:

Հոգեբանը չցանկացավ պարզաբանել, թե որքանով են եղել ռացիոնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի վերջին օրերին կայացրած որոշումներն ու քայլերը, սակայն նկատեց. «Ծիծեռնակաբերդ գնալն, եթե հոգեվերլուծական տեսանկյունից նայենք, նորից նույնացվելն էր զոհի կարգավիճակի հետ: Մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ զոհերի հիշատակը հարգելու համար, եւ այդտեղ գնալը մի կողմից պատմական արդարության, ազգային արժեքի, անցյալի որոշակի չլուծված խնդիրների հանդեպ վերաբերմունք է նշանակում, բայց մի մասը իրենց հավանաբար նույնացրել են զոհի հետ, որոշում է կայացվել Ծիծեռնակաբերդ»:

Հոգեբանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդ գնալը քաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու յուրահատուկ որոշում է եղել:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930