Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանը այցելեց Սարյանի պուրակ

Ապրիլ 12,2013 12:01

Երեկ երեկոյան Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի ընթացքում ծափահարություններ ու «Ազատություն» վանկարկումներ հնչեցին։ Բանն այն է, որ քաղաքական զբոսանքի մասնակիցներին երեկ այցելեց վեց տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Վճռաբեկ դատարանի որոշմամբ Տիգրանը ազատ է արձակվել՝ մասնակցելու համար հոր հոգեհանգստի եւ թաղման արարողությանը։

Այսօր առավոտյան Տիգրանը վերադառնալու է «Նուբարաշեն» -ՔԿՀ, որտեղ մինչեւ եռօրյա ազատ արձակումը գտնվում էր 2011թ. օգոստոսի 9-ից։ Սարյանի պուրակում գտնվող քաղաքացիները երեկ Տիգրանին ողջունում էին, ցավակցում հոր կորստի համար եւ մաղթում, որ Վճռաբեկ դատարանը այնքան ողջախոհ գտնվի, որ Տիգրանին ագատ արձակի, մյուս տղաներին էլ՝ Սարգսին, Դավիթին, Արտակին արդարացնի։

«Տիգրան ջան, շատ ենք ցավակցում քեզ, բայց մյուս կողմից էլ այնքան ուրախ ենք, որ հիմա քեզ տեսնում ենք, որ թեկուզ մի քանի րոպեով, բայց մեզ հետ ես»,- ողջագուրվելով Տիզրանի հետ ասաց քաղաքական զբոսանքների մասնակից մի կին։

Պուրակում գտնվող քաղաքացիները Տիգրանին վստահեցրին, որ այսօր ժամը 14.00-ին լինելու են Գլխավոր դատախազության մոտ, մասնակցելու են ամենուրբաթյա բողոքի ակցիային եւ ազատություն ու արդարություն են պահանջելու։ «Տիկո ջան, էդ ժամին դու արդեն էդ անտեր խցում ես լինելու, բայց իմացի, որ մենք քո ու մյուս տղաների համար էդ ակցիային կանգնած ենք լինելու, համոզված եղիր, որ շատ շուտով արդարությունը հաղթելու է, ու դու էդ սեւ պատերը էլ չես տեսնելու»,- ասաց կանանցից մեկը՝ հրաժեշտ տայով Տիգրան Առաքելյանին։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Աան ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930