Երեկ «ՉԻ»-ն փորձեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանից ճշտել թե «Հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ խմբակցության կողմից ԱԺ օրակարգում ընդգրկված նոր հանձնաժողովի ստեղծումով վերջապես բացահայտվեն մարտի 1-ի դեպքերի մեղավորները»:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Նիկոյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի էջը փակված է։ Ի պատասխան՝ Նիկոյանը նշեց. «Ես չեմ ուզում որեւիցե մի գնահատական տալ մի հանձնաժողովի, որը դեռեւս նոր է փորձում սկսել իր աշխատանքները։ Ասեմ, որ սա, ըստ էության, չորրորդ հանձնաժողովն է։ Ամեն դեպքում, եթե քաղաքական դաշտում կա նման պահանջարկ, ես նորմալ եմ գնահատում, որ ստեղծվում է նման հանձնաժողով, բայց ամեն դեպքում պետք է իմանալ ի՞նչ իրավասություններ է ունենալու այդ հանձնաժողովը, որովհետեւ մեծ խնդիրներ դնել քո առջեւ եւ չունենալ դա իրականացնելու իրավասություն, նշանակում է եւս մեկ անգամ զոհվածների հարազատներին հուսախաբության առաջ կանգնեցնելու խնդիր ունենալ»:
«Չորրորդ ինքնիշխանություն»
Էս մարդը պարզ, հստակ ասում ա` իմ «նիկոյանի» հանձնաժողովի նպատակն էլ էր լոլոն, որից զոհերի հարազատները հուսախաբ եղան, էս անգամ էլ իշխանությունը ընդդիմությանը լոլո կկարդա, էլի հուսախաբ կանեն, մի խոսքով` էս իշխանությունների վրա հույս մի դրեք, ախպեր, սրանց «բացահայտողները» դաուններ են, դրա համար էլ գործն առաջ չի գնում: Իսկ իրականում բոլորս գիտենք, որ մարդը չի կարող ինքն իրեն դատել : Էսքան բան: