Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Լեւոն Տեր Պետրոսյանը 2008-ին չլքեց ժողովրդին, իսկ Րաֆֆին լքեց

Ապրիլ 12,2013 11:44

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելու իր տարբերակն ունի. «Ինչո՞ւ գնաց, որովհետեւ հրապարակում ասաց, որ Պուտինը գալու է այստեղ ներողություն խնդրի, ու քանի որ մի անգամ էլ հայտարարել էր՝ Սերժ Սարգսյանն է գալու ու ներողություն խնդրի, ու չեկավ, ինքը գնաց: Նույնն էլ Մոսկվայի այցելությունն էր»:

Այսօր «Ֆորում» ակումբում տիկին Թադեւոսյանն անդրադառնալով ապրիլի 9-ի դեպքերին ասաց. «Տեղի ունեցավ այն, ինչին սպասում էինք: Հիմնական մեղքը իշխանություններինն է, ժողովրդին արգելեցին մտնել Բաղրամյան փողոց, ինչի իրավունքը չունեին, ծեծեցին ժողովրդին, ինչի իրավունքը չունեին: Այսօր չեն կարողանում բացատրել՝ ինչու դա տեղի ուենցավ, ինչու ժողովուրդը չի կարող գնալ այնտեղ, որտեղ նստած է ՀՀ նախագահը, ինքնակոչ, կեղծված ընտրությունների արդյունքներում ընտրված նախագահը, ում ժողովուրդը ասաց՝ ոչ ընտրությունների ժամանակ»:

Նրան զարմացնում է՝ ինչու է ոստիկանությունը պաշտպանում ոչ թե շարքային քաղաքացուն, այլ բռնապետությանը. «Քանի դեռ իշխանությունները եւ ոստիկանները միահամուռ պաշտպանում են իրենց շահերը, մեր երկրում փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ»:

Նա քննադատեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործունեությունը՝ հիմնավորելով իր քննադատությունը, որ վերջին երկուս ու կես ամիսներին նա այդպես էլ կապ չհաստատեց ժողովրդի հետ, իր օրակարգը ժողովրդին չներկայացրեց. «Գործել է միայնակ: Խիստ տրամաբանական է, որ ժողովուրդն այստեղ ճիշտ էր՝ հիմա ասելով: Եթե օրեր շարունակ հրավիրում ես հրապարակ, երդմնակալության: Ժողովուրդը չի գալիս լսելու ինչ-որ բարոյախրատական, կրոնական ելույթներ, նրանց համար քաղաքական դաշտը այդ կրոնական, բարոյախրատական տերմինոլոգիայից դուրս է: Մարդիկ ուզում են քաղաքական բնույթի վերաբերմունք: Եթե երդմնակալության տեքստը արտասանելուց հետո, ժողովրդին առաջնորդեր Բաղրամյան պողոտա ոչ թե հեղափոխության, այլ բողոքի ձայնը արտահայտելու համար: Կարելի էր կանխատեսել ժողովրդի ցանկությունը եւ առաջնորդել ժողովրդին: Երդվում են, ասում ենք օրինապաշտ քաղաքացի եք արդեն: Կներեք, ես իմ ծնված օրից օրինապաշտ քաղաքացի եմ եւ երդվելու կարիք չունեմ»:

Նա նաեւ վստահեցրեց, որ բոլոր այն ՀԱԿ անդամները, որոնք քննադատում են պարոն Հովհաննիսյանի Ծիծեռնակաբերդ գնալը, ամենեւին էլ չէին ուզում բախումները, այլ միայն քննադատում են ժողովրդին մենակ թողնելու նրա քայլը. «ՀԱԿ-ը երբեք արյուն չի ուզում, մենք հեղափոխության կողմնակից ենք, ՀԱԿ-ը եթե արյուն ուզեր շատ ժամանակ կար դա անելու: Ինձ համար հեղափոխությունը գորշ նյութի ճիշտ օգտագործումն է, ինձ համար հեղափոխությունը արյուն չէ»:

Մեր հարցին ի պատասխան, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ քննադատվեց, որ 2008-ին միայնակ թողեց ժողովրդին ոստիկանների հետ, տիկին Թադեւոսյանը վստահեցրեց. «Նա երբեք չի լքել մարտի դաշտը: Սկզբից մինչեւ վերջ կանգնած է եղել հրապարակում: Ժողովրդին քշել են, նա մենակ հրապարակում նստած է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. garnik says:

    Մեջբերում “Եթե երդմնակալության տեքստը արտասանելուց հետո, ժողովրդին առաջնորդեր Բաղրամյան …”
    Խնդրում եմ մտորել թե ՀԱԿ-ը ուր կառաջնորդեր ժողովրդին, մի անգամ արեցիք և ինչ;
    Խելքի աշեցեեեեեք;

  2. susan says:

    րաֆֆին ժողովրդի առաջին շարքում էր, և չխուսափեց բախումներից, իսկ ուր էր քո սիրելի ,ազնիվ, հայրենասեր լևոնը մարտի !_ին. ոչ մեկն էլ անսխալ չէ, և րաֆֆին իր հայրենասիրությամբ կասկած չի առաջացնում, ինչպես շատ ընդիմադիրներ.

  3. aragast says:

    Ես արդեն տեսել եմ թե ինչ ձևով Լևոնը երկրորդ անգամ դարձավ նախագահ և հետո հրաժարական տվեց, միամիտները հետո հավատացին և նրա հետևից նորից գնացին, գիտեմ որ Ապրիլի 9-ին ցուցարարների մի մասը չենթարկվեց Ռաֆֆիին, այլ մնաց ,բայց բարեբախտաբար զոհեր չունեցանք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930