Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել աջ կողմում գտնվող առուն:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն