Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն զրկե՞ց քաղաքացիներին այլ Հայաստանից

Ապրիլ 12,2013 11:41

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանին զվարճացնում է ՀՀԿ-ի տարածած լուրը, որտեղ նրանք դատապարտում են կաշառակերությունը։

«Ապրիլի 1-ն էլ չէր, որ մտածեի կատակ են անում: Եթե դա ինքնաքննադատություն է, ես շատ ուրախ եմ, դա նշանակում է, որ տվյալ կուսակցության ներսում ակտիվ ժողովրդավարացման գործընթաց է սկսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանն ու հավելում, որ չի կարելի ամեն ինչ հասցնել զավեշտի եւ մարդկանց հիմարացնել:

Տիկին Զոհրաբյանը ավագանու ընտրություններում, ԲՀԿ-ի մարտավարության մասին խոսելով, ասաց, որ իրենցց նպատակն է լուծել ոչ թե քաղաքի ձեւավորման, այլ քաղաքի բնակիչների սոցիալական հարցը.

«Իհարկե կանաչապատման, ասֆալտապատման ու լուսավորության խնդիրներն էլ են կարեւոր ու մենք դրանք ներառել ենք մեր նախընտրական ծրագրերի մեջ, սակայն բակային հանդիպումների ժամանակ, մենք հասկացանք, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնպիսի ծայրահեղ նիշի վրա է գտնվում, որ մնացածը մղվում է երկրորդ պլան»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ քաղաքացիները ընդդիմադիր ուժերից շատ ավելի գլոբալ հարցերի պատասխաններ է ուզում ստանալ:

«Ա1+»-ի հարցին, թե կարող է արդյոք միայն քաղաքապետի պաշտոնը ունենալով՝ ԲՀԿ-ն լուծել սոցիալական խնդիրներ, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.

«Այսօր գործադիրը, օրենսդիրը, քաղաքային իշխանությունը, մեկ քաղաքական ուժի տնօրինության տակ Է։ Եթե գոնե քաղաքային իշխանությունը լինի ընդդիմադիր ուժի ձեռքում, մենք կկարողանանք կոտրել իշխանության մենաշնորհը: Կգործի իրական հակակշիրների մեխանիզմ ու հնարավոր կլինի ինչ որ բան փոխել»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. garnik says:

    Երևի ընդդիմադիր ուժն էլ իրենք են….

  2. avetiq says:

    Եթե ԲՀԿ առաջնորդը իր հարկերը վճարեր,ժողովրդի սոցիալական վիճակը կարող էր մի փոքր ավելի լավ լինել:Էնպես որ,գոնե Դուք էդ մասին չպիտի խոսեք:Ժողովրդի այս վիճակի պատասխանատուներից մեկն էլ Դուք եք:Սա բամբասանք չէ` իրականությունն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930