Ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով:
Վարդան Ա.-ն ձերբակալված է:
ՀՀ ոստիկանություն