Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆին «չջրեց» իշխանության արմատները

Ապրիլ 12,2013 11:27

Ապրիլի 9-ից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակում շատ հետաքրքիր է իշխանությունների պահվածքը: Նրանք հայտարարում են, որ հիասթափված են Րաֆֆի Հովհաննիսյանից: Այս մասին հայտարարում են Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը: Ինչո՞ւ են իշխանությունները հուսախաբված: Սա հետաքրքիր հարց է, քանի որ այն ունի երկու երես. հուսախաբված են, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց քայլերի, որոնք, իհարկե, ոչ արյունալի բախումներ, բայց անհարկի և անսպասելի լարվածությո՞ւն մտցրին ու պղտորեցին երդմնակալության անդորրը, թե՞ հուսախաբված են, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը չգնաց մինչև վերջ և թեկուզ ուշացումով, սակայն, այնուամենայնիվ, կարողացավ կանխել հետագա լարվածությունը և բախումները՝ արգելակելով ընթացքը և համագործակցելով ոստիկանության հետ:

Սա հետաքրքիր հարց է, որի պատասխանն, իհարկե, իշխանություններից սպասել պետք չէ, որովհետև նրանցից որևէ մեկը չի սպասում, որ կասեն, թե հուսախաբված են Րաֆֆուց մինչև վերջ չգնալու պատճառով: Իսկ այն, որ իշխանությունների մեջ կային մարդիկ, խմբեր, թիմեր՝ ինչպես կասեր Գալուստ Սահակյանը, որոնք սպասում էին Րաֆֆու մինչև վերջ գնալուն և բախումներին, կասկածից վեր է, և անկասկած է, որ այս շարքերում, իհարկե, կան հուսախաբվածներ, այս շարքերն են հենց հուսախաբվածները:

Բախումները նրանց անհրաժեշտ էին իշխանության մեջ սեփական դիրքերը ամրացնելու համար, քանի որ առանց այդ ամենի նրանք օրըստօրե կորցնում են իրենց նշանակությունն ու դերը իշխանական համակարգում, քանի որ համակարգը անխուսափելիորեն, ինքնապահպանման ժամանակի հրամայականով ենթարկվում է տրանսֆորմացիաների: Բախումները հանդիսանալու էին «վերադարձ դեպի արմատներ», իսկ սա էլ իր հերթին կնշանակեր նշանակությունը կորցնող շերտերի վերարժևորում իշխող համակարգում:

Հուսախաբվելու առիթն իսկապես մեծ էր, և պատահական չէ, որ այդ ամենը չի հաջողվում ամբողջությամբ թաքցնել, և հնչում են հիասթափության և հուսախաբության բացահայտ հայտարարություններ: Չէ՞ որ երջանկությունն այնքան մոտ էր թվում նրանց, և բավական էր մի քանի մարդու արյուն, որպեսզի ջրվեին համակարգի արմատները և փարթամանային:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930