Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»

Ապրիլ 12,2013 11:24

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:

– Նախօրեին Ձեզ հետ կատարվածի առնչությամբ տեսակետ հնչեց, թե ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ։ Ձեր արձագանքը։

– Ոչ մի իրավաչափ գործողություն չկար։ Իմ նկատմամբ «կոլցո» օպերացիա էր, թիրախավորված։ Կադրերից հստակ երևում է, որ մինչ այդ ես ոչինչ չեմ արել, որևէ մեկին ոչ անպատվել, ոչ հայհոյել էի։ Նույնիսկ մեկը ոստիկաններից վահանը գցել էր, վերցրել տվել էի իրեն։ Դրանից հետո հետևից ինձ հարվածել են, բորենիների նման սադիստական, բարբարոսական քայլեր կատարել։ Այս ամենում իրավաչափություն բացարձակ չկար։ Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն։ Այն դեպքում, որ ոչ զինված եմ, ձեռքիս ոչ զենք կա, ոչ որևէ մեկին հարվածում եմ։

– Ձեր կողմնակիցներից մեկը հայտնի իրադարձություններից հետո հայտարարեց, թե «Րաֆֆին մեր աչքի առաջ քաղաքական ինքնասպանություն գործեց»։

– Մեր կողմնակիցների՞ց։

– Տիգրան Խզմալյանը։

– Հա, նկատի ունեք մարդու, որը հարթակում կանգնել է։ Եթե նրա քաղաքական լեքսիկոնն այդքանին է հերիքում, ասելու որևէ բան չունեմ։ Տիգրան Խզմալյանի գնահատականները մեկ անգամ չէ, որ սխալ են դուրս եկել։

– Համամիտ չե՞ք նաև, որ ապրիլի 9-ի անորոշ քայլերից հետո մարդիկ հիասթափված են։

– Որևէ անորոշ քայլ չի եղել, բոլոր քայլերի մասին Հովհաննիսյանը նախապես տեղեկացնում է։ Հիասթափության մասին խոսակցություններն էլ որոշ շրջանակներ անընդհատ պարտադրում են քաղաքացիներին։ Շա՜տ վաղ է նման գնահատականներ հնչեցնելը։ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գործունեության մասին շատ անգամ են ասել, որ այլևս քաղաքական դաշտում չկա, բայց միշտ հակառակն է եղել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930