Ապրիլի 12-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում` հետիոտնի համար չնախատեսված հատվածով անցնելիս, ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակչուհի` 1932 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:
Կարդացեք նաև
Փրկարաները, ոտքով անցնելով մոտ 300 մ, Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ