Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, Պուտինը թագը պետք է դնի նրա գլխի՞ն»

Ապրիլ 12,2013 11:11

Raffi_aeroportՀԱՐՑ. Ի՞նչ ակնկալիքներ ունեք Րաֆֆի Հովհաննիսյանից, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է տեղի ունենա այսօրվա հանրահավաքին։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի ակնկալիք չունեմ Ր. Հովհաննիսյանից ու չեմ խրախուսում, որ ժողովրդին այդպես հավաքում են, առանց, այն էլ ներքաղաքական բարդ իրավիճակում նման բաներ կազմակերպում։ Իրենց գործն է, իրենք են որոշողը։ Ինձ համար այս տարբերակով պայքարելն անընդունելի է։ Մի խոսքով, չեմ ցանկանում մեկնաբանել եւ ակնկալիք էլ չունեմ։ Հանրահավաքի չեմ գնացել ու չեմ գնա։

ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնդիրն այն է, որ ճիշտ մարտավարություն եւ ռազմավարություն պետք է ունենալ։ Յուրաքանչյուր առաջնորդի վրա լուրջ պատասխանատվություն կա դրված։ Զարմացած եմ՝ ինքը հայտնում է, որ գնում է հանդիպելու Պուտինի հետ՝ նրանից հաղթանակը բերելու համար։ Ինչպե՞ս կարող է մարդ լինել ՀՀ արտաքին գործերի նախարարը, իմանալ, թե ինչ է նշանակում արտաքին հարաբերությունները, բայց շարունակի նման հայտարարությամբ հանդես գալ։ Ցավում եմ, զարմացած եմ եւ ապշած եմ. ի՞նչ է, Պուտինը թագը պետք է դնի նրա գլխի՞ն, ասի, որ հաղթանակե՞լ է։ Ուրիշ ժամանակ ասում է՝ Ռուսաստանի տակ եք, լավ, բա այդ դեպքում դուք ո՞ւր եք գնում։

Կարծում եմ՝ այս ամենը կմարի, սակայն ժողովրդի դժգոհությունը չի պակասի, քանի որ ժողովուրդն ունի իր պահանջատիրությունն այսօրվա իշխանություններից, եւ եթե այս իշխանությունները փոփոխություններ չանեն, այս ամենը կարող է առաջնորդի փոփոխությամբ մի նոր ալիք բարձրացնել։ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքներին չեմ գնացել, քանի որ գաղափարական առումով չեմ կիսել տրամադրությունները եւ չեմ ընկալել այդտեղ այդ լրջությունը։

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Դեմոկրատական կուսակցության նախագահ

 

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

 

Զարմացած եմ՝ ինքը հայտնում է, որ գնում է հանդիպելու Պուտինի հետ՝ նրանից հաղթանակը բերելու համար։ Ինչպե՞ս կարող է մարդ լինել ՀՀ արտաքին գործերի նախարարը, իմանալ, թե ինչ է նշանակում արտաքին հարաբերությունները, բայց շարունակի նման հայտարարությամբ հանդես գալ։

 

Լուսանկարները՝ Արամ Շահինյանի և EMedia.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930