Մինչ այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պարզաբանումներ կտա իր հետագա քայլերի եւ ապրիլի 9-ին տեղի ունեցածի մասին, կոնկրետ ուղղվածություն ունեցող լրատվական կայքեր, քաղաքագետներ, ընդդիմության մի հատվածը եւ իշխանությունը արդեն երկու օր է, անխնա քննադատում են Հովհաննիսյանին՝ ապրիլի 9-ին կատարած նրա մի շարք քայլերի համար։ Ընդ որում, դա անում են ամենավիրավորական արտահայտություններով, ծաղրանկարներով, Րաֆֆու «տապանաքարով» եւ այլն։
Facebook սոցիալական ցանցում մի իսկական պատերազմ է սկսվել Րաֆֆիից հիսաթափվածների, նրա ընդդիմախոսների եւ դեռ հավատացողների ու «Ժառանգության» անդամների միջեւ։ Կրքերն ու բանավեճերը տեղ-տեղ այնքան են թեժանում, որ որոշ ավելի սառը դատողներ ժամանակ առ ժամանակ զինադադար են առաջարկում։
Հասկանալի է, որ այդ «պատերազմը» դեռ մի երեք, չորս շաբաթ էլ կշարունակվի եւ հնարավոր է, առավել սուր դրսետրումներով։ Բայց թերեւս միայն այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից եւ սպասվող հանրահավաքից հետո հստակ կդառնա՝ ավարտվե՞ց նոա ղեկավարած շարժումը, թե՝ ոչ։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»
Թող Ռաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվածները առաջարկեն այլ տարբերակ:
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝
ՏԻՄ ընտրություններում ընդդիմության
համատեղ համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:
Միայնակ ղեկավարելով Ռաֆին ոչնչի չի կարող հասնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/04/12/230077/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից