Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Դավիթ Սանասարյան եւ Գեւորգ Սաֆարյան

Ապրիլ 12,2013 10:28

Ապրիլի 12-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Գեւոգ Սաֆարյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը  ապրիլի 9-ի իրադարձությունների  շուրջ:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

 
 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Դավիթ Սանասարյանին- Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ ասում էր, որ Պուտինը կամ Օբաման չեն, որ պիտի Հայաստանի ժողովրդին ասեն, թե նա ում է ընտրել եւ ժողովրդավարության դասեր տան: Բա հիմա ինչու նա գնաց Մոսկա- Վլադիմիրովիչից մուրալու իր իսկ բառերով ասած Ժողովրդի հաղթանակը: Բա ամոթ չէր իրեն-հավասարվեց Սերժին ու մնացածին, ովքեր իրենց պահում են Ռուսաստանի վասալների նման:

  2. Vilen says:

    անկեղծորեն ասեք- խնդրեմ, միթե Րաֆֆի ուզածն ապրիլի իննին այն չէր, որ մի հատ իրեն ոստիկանները հրեին, ինքը ընկներ, իրեն նկարեին ու էդ նկարը տարածեին աշխարհով մեկ: Մի հատ ընկած Րաֆֆի, մի հատ էլ արյունոտ դեմքով Մարտիրոսյան Արմեն: Այս ամենը շատ, շատ տխուր տպավորություն թողեց, եթե Լեւոնը հիասթափեցրեց ժողովրդին, ապա Րաֆֆին ուղղակի վերջնականապես հավատազրկեց:

  3. Ruzanna says:

    Դավիթ ջան, էդ ինչի հեչ քեզ չհրեցին, էդ ոնց եղավ, որ հենց Արմեն Մարտիրոսյանի քիթը ջարդեցին: Մի տեսակ տարօրինակ կերպով դա շատ ձեռնտու փի առ եղավ- քաղաքապետի քաղհալածյալ թեկնածուն, քիչա մնում մարդ լացի ուղղակի: Սա պատահականություն էր, թե???

  4. Ruben says:

    Հարց Դավիթ Սանասարյանին: Հիմա, երբ ՖԲ-ում կարդում եք ՀԱԿ համակիրների չարախինդ մեկնաբանությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, որոնց նպատակը կարծես միայն ավագանու ընտրությունների նախօրեին իրենց զորեղ մրցակցին շարքից հանելն է եւ խանդը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից ավելի շատ ձայն հավաքեց՝ չեք ափսոսում, որ նրանց հետ միասին ցույցեր էիք անում՝ նպաստելով ՀԱԿ-ի ռեանիմացիային:

  5. Անահիտ Հովհաննիսյան says:

    հեղափոխական ծրագրի հրապարակումը պահանջելը խելամիտ մարդու պահանջ ա? կամ եթե հեղափոխություն չեք ուզում, ուրեմն ի ՞նչ քայլեր էիք ակնկալում, որ Րաֆֆին չարեց

Պատասխանել