Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում Հայաստանի հավաքականներն անմասն են մեդալներից:
Այսօր առավոտյան 77 կգ քաշային Սամվել Գասպարյանը, հանդես գալով «B» խմբում, արդյունավետ կատարեց բոլոր մոտեցումները եւ երկամարտի 252 (107+145) կիլոգրամով խմբում զբաղեցրեց 7-րդ տեղը:
Ցերեկվա հերթափոխում մրցահարթակ է մտնելու Հովհաննես Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի եղբայրը: Հովհաննեսից էլ մեդալի ակնկալիքներ չկան, քանի որ 85 կիլոգրամ քաշային մարզիկն ընդգրկված է «B» խմբում եւ պատվիրել է երկամարտի նախնական 280 կիլոգրամ: Մեզ պարզապես հետաքրքրում է, թե Հովհաննեսն ինչպե՞ս իրեն կդրսեւորի մրցահարթակում եւ կկարողանա՞ քրոջ պես պայքարել ծանրաձողի հետ եւ հաղթել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ