Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողին. «Ինձ դուր է գալիս քո պոետիկ հոգին»

Ապրիլ 11,2013 23:28

Ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես տեղեկացրել ենք, վստահեցրել էր, որ ապրիլի 9-ի բախումների ժամանակ ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ, բիրտ  ուժ չի կիրառվել: Պարոն Գասպարյանը լրագրողներիս համոզում էր, որ այն, ինչ տեսել ենք, բիրտ ուժ չէ. «Դա բիրտ ուժ չի, երեխեք, դուք չեք հասկանում բիրտ ուժը որն է»,- ասաց պարոն Գասպարյանը մեր հարցին, թե ինչո՞ւ այդպիսի ուժ կիրառվեց քաղաքացիների նկատմամբ:

Ուշագրավ էր հատկապես պարոն Գասպարյանի արձագանքը Aravot.am -ի թղթակցի դիտարկմանը: Երբ ասացի, որ «ես անձամբ վնասներ եմ կրել, ձեռքս էր  ճղվել, արյուն էր եկել», պարոն Գասպարյանը ծիծաղեց՝ «հա-հա-հա՜», ասելով՝ «ինձ դուր է գալիս քո պոետիկ հոգին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur says:

    Յախք!!!!!!! Զզվելս եկավ

  2. gago says:

    Ոստիկանապետի ասած բիրտ ուժը, կարծում եմ “դուբինկաներն են” ջրցան մեքենաները, արցունքաբեր գազերը և այլն: Համաշխարհային լուրերն ամեն օր ողողված են այդ տեսարաններով:Երևում է հրմշտոցի մեջ ես ընկել, անցած լինի:

  3. Արմեն says:

    Կարծում էիք մանիկյուր պեդիկյուր պիտի անեին: Խսքս սխալ չհասկանաք Հռիփսիմե, ես ուրախանալու իմստ չեմ դնում գրածիս մեջ:

  4. Maxim says:

    Մեր իրականությունում, ոսիկանը ձեռը ճղվելու և արյուն գալու մեջ իրոք պոեզիա է տեսնում,
    միայն իր ձեռքը չլինի,՝ այլ դիմացինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930