Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը գիտի, բայց չի ասում

Ապրիլ 11,2013 23:20

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց երկու նախարարի փոփոխության մասին:

Լրագրողները հետաքրքրվեցին` նոր կառավարության կազմում էական փոփոխություններ կլինե՞ն:  «Էականը շատ հարաբերական է: Հիմա երկու նախարար որ փոխվի՝ դա էակա՞ն է, թե՞ ոչ: Եկեք չշտապենք եւ սպասենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին` իր կարծիքով Տիգրան Սարգսյանը կմնա՞ վարչապետի պաշտոնում: ԱԺ նախագահը հումորով նկատեց. «Գիտեմ, բայց չեմ ասի»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետի աղոթքին՝ ԱԺ նախագահն ասաց, որ անձամբ չի տեսել, բայց լսել է:

Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի առիթով էլ ԱԺ նախագահն ասաց, որ քննադատում է նման երեւույթները, եւ, որ դա հարիր չէ մեր ժողովրդին: «Ամեն ինչ պետք է խաղաղ քննարկումների, բանակցությունների ճանպարհով լինի: Դուք էլ եք նպաստում: Ի՞՞նչ է նշակում Րաֆֆի Հովհաննիսյաինի երդմնակալություն: Օրինակ, ինչի՞ եք նման բան ասում: Նման բան գոյություն չունի ընդհանրապես: Ի՞նչ երդմնակալության մասին է խոսքը: Դուք էլ եք կատակով վերաբերվում երերույթին, ինչը ճիշտ չէ: Լուրջ պետք է վերաբերվենք յուրաքանչյուր քաղաքական գործընթացներին»,- դիմելով լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը կողմ է այն կարծիքին, որ ժողովուրդը հիասթափվեց Րաֆֆի Հովհաննիսյանից: Ասաց, որ ինքը եւս հիասթափվել է: «Ակնկալում էի մեր առաջարկը, որը արվեց Րաֆֆի Հովհանիսյանին` դառնալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ եւ լուրջ ռեֆորմներ իրականացնել ապագայում, մեր երկրի, ժողովրդի համար, կընդունվեր»:

Նրա կարծիքով՝ երկխոսության հնարավորություններն «անօրինականություններից, անլուրջ քայլերից հետո կարելի է ձեւակերպել, որ սպառված է»: Միաժամանակ, նկատեց, որ դա նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշելիքն է:

Ի դեպ, ըստ Հովիկ Աբրահամյանի, ապրիլի 9-ին բախումներից զերծ մնացինք ոստիկանության եւ ոստիկանապետի շնորհիվ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930