ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական շենքի հանրևանությամբ Երևանի 33-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում։
Բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց հատկացվեն խոստացված բնակարանները.«5 տարի առաջ բնակարանի պայմանագիր ենք կապել քաղաքապետարանի և «Գլենդել Հիլզ» ընկերության հետ։ 3,5 տարին լրանալուց հետո մեզ կանչել են նոր պայմանագիր կապելու համար, Գինու գործարանի հարակից տարածքում բնակարան ստանալու համար։ Բայց Գինու գործարանում պատրաստի տներ կան, դա իրենց վաճառքի տներն են և կարող են լրիվ ապահովել ժողովրդին, բնակիչներին։ Հիմա նորից կանչում են պայամանգիրը վերակնքելու, բայց ինչքան կարող ենք սպասել։ Հինգ տարի առաջ կառավարության որոշմամբ 33-րդ թաղամասի տարածքը ճանաչվել է գերակա շահ և օտարվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նարինե Հարությունյանը։
Բնակիչներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը և խոստացավ, որ վաղը ժամը 11-ին բնակիչների հետ կհավաքվեն «Սիթի Սենթր Դիվելոփմընթ» ընկերության մոտ։
Մանրամասները կարդացեք այստեղ: