Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անուղղակի հաստատեց այն լուրերը, որ կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը. «Ինչքան լավ բաներ կա ես եմ կազմակերպում»:
Հիշեցնենք, որ մամուլում այսօր հրապարակումներ կային այդ մասին: ԱԺ նախագահը հարցով դիմեց լրագրողներին` «Դուք հավատո՞ւմ եք այդ հրապարակմանը» ու ինքն էլ պատասխանեց`«Ես հավատում եմ»:
Լրագրողներից մեկը նկատեց, որ ԲՀԿ –ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հանդիպումներից մեկի ժամանակ երեկ ասել էր, որ եթե ԲՀԿ-ն մասնակցեր նախագահական ընտրություններին, արյունահեղությունը ավելի շատ կլիներ, ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ չէ հայտարարությունից եւ ավելացրեց. «Նո քոմենթ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ