Հանրապետականում վատ չեն վերաբերվում ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ընդդիմության որպես տեսակ նա մեկ քայլ առաջ է,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը,-Հայրենասեր է, ուզում է Հայաստանի համար ինչ-որ բան անել»։
Հարցն այն է, թե իր շարժման մեջ ում է ներգրավում նա. «Հրավիրում է տարբեր մարդկանց, որոնց կարելի է քաղաքական դիակներ համարել, գալիս են ինչ-որ ելույթներ են ունենում»։
Պատգամավոր Սամվել Նիկոյանի տպավորությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը խաղաղ, ազնիվ, պարկեշտ ընդդիմադիր է, պարզապես այդ մարդուց ժողովուրդը կտրուկ գործողություններ է պահանջում. «Եթե ուշադրություն դարձնեք նրա քարոզչությանը, նրա խոսքին, ապա նա բավականին էսպես խաղաղության գիծը միշտ զգացվում է»։
Կարդացեք նաև
Հանրապետական Կարինե Աճեմյանը համաձայն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին կրակի բերան տանող չէ, մնում է, որ աշխատի իշխանության հետ։
Մանրամասները կարդացեք այստեղ: