Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Միակ հուղարկավորությունն էր, որին ուրախությամբ մասնակցեցինք» (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Ապրիլ 11,2013 22:23

Նախագահական նստավայրից այսօր մեկնարկած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կեղծ երդման թաղման արարողությունը ավարտվեց Ազատության հրապարակում:

akcia1akcia2akcia3akcia4akcia5

«Մեր երկրի սիրելի քաղաքացիներ, ձեր մասնակցությամբ հայտարարում ենք, որ կատարում ենք Հայաստանի 20-ամյա պատմության կուտակված  կեղծիքների, կեղծ երդումների, կեղծ օրենքների, կեղծ ընտրությունների արդյունքների եւ դրա բոլոր հետեւանքների հուղարկավորությունը: Միակ անգամն է, որ հուղարկավորության եկել ենք ուրախությամբ, որովհետեւ հայտարարում ենք, որ ազատագրվում ենք ամեն տեսակ կեղծիքից»,- թաղման արարողությանն ասաց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ շարունակեց, որ արդեն ձեռք են բերել մահացած կեղծիքների մահվան  վկայականը. «Ապրիլի 9-ին դիմել ենք համապատասխան մարմիններին, ստացել ենք Սերժ Սարգսյանի երդման, հայտարության մահվան վկայականը: Բայց մեր քաղաքային իշխանությունները մեզ այդպես էլ գերեզմանոցում հող չհատկացրին, ասացին՝ ստերի, կեղծիքների համար հայրենի հողից ոչ մի թիզ հատկացում չենք կարող անել: Հարցրինք՝ ի՞նչ խորհուրդ կտաք, որտեղ թաղենք այս կեղծիքը, 20 տարվա բեռ է, նաեւ վարակիչ է, ասացին՝ գցեք աղբարկղը»:

Ակտիվիստներն այդպես էլ արեցին՝ կեղծ երդումը խորհրդանշական դագաղով գցեցին աղբարկղը եւ վրան «հողը թեթեւացնելու» խորհրդանիշով անձեռոցիկներ գցեցին:

Հուղարկավորության ավարտին նրանք ընթերցեցին «Նոր Հայաստանի» երդմնակալության տեքստը եւ երգեցին ՀՀ ազգային օրհներգը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930