«Art Expo»-ում տարած հաղթանակը կխթանի մարզի մշակութային կյանքի զարգացմանը:
Լոռին մարզային «Art Expo» միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվել հանրապետության մասշտաբով:
«Art Expo»-ից անմիջապես հետո ես հասկացա, որ մեր մարզում մշակութային կյանքը երբեք երկրորդական-երրորդական պլան չի կարող գնալ, որովհետեւ գործ ունենք մշակույթից հասկացող մարդկանց հետ, եւ դրա վառ ապացույցն էլ այն է, որ մենք «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսին»՝«Art Expo»-ին ունեցանք նման լուրջ հաջողություններ»,-լոռեցի արվեստագետներին շնորհակալական ու շնորհավորանքի խոսք հղելով` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում) նկատեց, որ մարզն իր մշակույթով միշտ էլ տարբերվել է մյուս մարզերից.«Տարբերվել ենք, քանի որ մենք ունենք շատ լուրջ ավանդույթներ, եւ այդ ավանդույթների հիմքում կանգնած են մեր նախնիները, մեր նախորդ բոլոր սերունդները, հիմա արդեն` դուք»:
Կարդացեք նաև
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում հավելում է, որ հաղթանակը կնպաստի մարզում մշակութային կյանքի զարգացմանը: «Հանրապետությունում լավագույն մշակութային մարզ ճանաչվելը, բնականաբար, մեծ խթան է, որպեսզի մարզում մշակույթը է’լ ավելի զարգանա»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ