Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ (իշխանական) ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը հաստատեց այն տեղեկությունները, որ երեկվանից անհետացել է ՍԴՀԿ ԿՎ անդամ, լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, լիբանանաբնակ Եղյա Ջերջյանը: Նա տեղեկացրեց, որ կապի մեջ են ՍԴՀԿ լիբանանյան կառույցի հետ եւ տեղեկացել են, որ հարցով զբաղվում են լիբանանի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները: Այլ մանրամասներ, առայժմ հայտնի չեն, իրենք էլ չեն ցանկանում հապշտապ հետեւություններ անել: Առաջիկայում կուսակցությունն այս առիթով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ