Այսօր հայտնի դարձավ, որ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճատև այցով մեկնել է Մոսկվա: Ենթադրվում է, որ նա վաղը պետք է վերադառնա Հայաստան, քանի որ ապրիլի 12-ի երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսված:
Մոսկվա կատարելիք այցի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում՝ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը:
«Պարոն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները հումորով են վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այս և վերջին շրջանում կատարած քայլերին:
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ, թե ուր է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք առաջին շրջանում բավականին լուրջ դրսևորումներ ունեինք և բավականին լուրջ գնահատականներ էինք տալիս նրան՝ մտածելով, որ իրոք կձևավորվի կառուցողական ընդդիմություն: Իսկ հիմա արդեն գործունեությունն անհեթեթ է, դրա համար գնահատականներ տալը դժվար է»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա իրատեսական չի համարում, որ Վլադիմիր Պուտինը կգա Ազատության հրապարակ:
«Գիտեք, չէի ցանկանա ավելի կոշտ գնահատականներ տալ, քանի որ ամեն անձ իր չափերի մեջ շատ կռշադատված է: Նրանք, ովքեր իրենց չափից ավելի զորություններ են պահանջում և մտածում են, որ այդ շրջանակում պետք է գործեն, գնալով թուլանում, դառնում են ծիծաղելի և անհեթեթ»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ: