Դրա արդյունքում ծնվել է աղջիկ երեխա:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 2-ից ընթանում է Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցի բնակիչ, 1937 թ. ծնված Բորիս Միխայլովի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերին Ալավերդի քաղաքի իր բնակարանում հարեւանուհի Մ.Վ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որի արդյունքում վերջինս 2010թ. հունիսին ունեցել է աղջիկ երեխա:
Բորիս Միխայլովը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով ( «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները»): Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակված է ապրիի 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ