ՄԱԷ-ում ընթացող «Դուբայ Օփեն» 15-րդ միջազգային ավանդական մրցաշարում չորս տուրից հետո 194 մասնակիցներից միայն չորսն ունեն հարյուր տոկոսանոց արդյունք:
Վլադիմիր Հակոբյանը, որ մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ոչ-ոքի արեց ու նահանջեց միանգամից 5-րդ հորիզոնական: Իսկ մեր ազգային հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, տանելով չորրորդ անընդմեջ հաղթանակը, լրացուցիչ գործակիցներով ստանձնեց առաջատարի դերը: Հայաստանի ներկայացուցիչները մրցաշարում զբաղեցնում են հետեւյալ տեղերը:
1. Գաբրիել Սարգսյան 4,0
5. Վլադիմիր Հակոբյան 3,5
10. Տիգրան Լ. Պետրոսյան 3,5
31.Հովիկ Հայրապետյան 3,0
82. Մարկ Բասենցյան 2,0
87. Լիլիթ Գալոյան 2,0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ